ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Հարգելի քաղաքացիներ,

Սնանկության գործով կառավարչի ինստիտուտը ստեղծվեց ժամանակի հրամայականով` տնտեսական նոր հարաբերությունների թևակոխման պայմաններում:

Անցած տարիները ցույց տվեցին,որ այս ինստիտուտը պահանջված է հասարակության կողմից, մասնավորապես, տնտեսվարող սուբյեկտների,ձեռնարկատիրական գործունեություն ծավալող անհատ քաղաքացիների շահերի պաշտպանության, և ընդհանրապես, երկրի տնտեսության առողջացման և զարգացման ռազմավարական ծրագրերի, տնտեսական նոր հարաբերությունների ձևավորման խնդիրներում:

Թույլ տվեք հույս հայտնել, որ սնանկության գործերով կառավարիչների ինքնակարգավորվող նորաստեղծ կազմակերպությունը հավատարիմ մնալով նախանշված սկզբունքներին և նպատակներին` իր գործունեությամբ կնպաստի մեր երկրի տնտեսության զարգացմանը, հասարակության շահերի պաշտպանությանը:

Շնորհակալություն համագործակցության համար:

Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա