ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. «Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպությունը,   (կրճատ «ՍԳԿԿ» ԻԿԿ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություն է, որն ստեղծվել է 28.06.05թ. հիմնադիրների թիվ 1 որոշմամբ` ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի, «Անվճարունակության /սնանկության/ մասին» ՀՀ օրենքի և  Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի համաձայն և ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 30.06.05թ. տրվել վկայական /վկայական 030  069148, գրանցման թիվ 21115203405/ :    
Սույն կանոնադրությամբ կատարվում է համապատասխանեցում «ՍԳԿԿ» ԻԿԿ 24.10.2015թ. ընդհանուր ժողովի արձանագրությանը:
1.2. «Սնանակության գործերով կառավարիչների Կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպությունը (կրճատ «ՍԳԿԿ» ԻԿԿ), (այսուհետ՝ կազմակերպություն) սնանկության գործերով վարույթներ իրականացնող կառավարիչների՝ օրենքով նախատեսված անկախ, ինքնակարգավորվող, մասնագիտական, ոչ առևտրային կազմակերպություն է՝ իրավաբանական անձ:
1.3. Կազմակերպության լրիվ անվանումն է
հայերեն՝ «Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպություն,   (հայերեն կրճատ  «ՍԳԿԿ» ԻԿԿ),
ռուսերեն՝  հՈՎՏՐպչցսՌՐցպՎՈÿ  ՏՐչՈվՌջՈՓՌÿ " ԽՏսպչՌÿ ցտՐՈՉսÿþքՌւ տՏ ՊպսՈՎ o ոՈվՍՐՏՑրՑՉe"   
(ռուսերեն՝  կրճատ   հՀԿ " ԽձԺը " ):
անգլերեն՝ Self-regulative organization  “The Collegium of business-managers’ on bankruptcy”
(անգլերեն՝  կրճատ SRO ”CBMB”):
1.4. Կազմակերպության իրավաբանական հասցեն է ք.Երևան, Արցախի 57, գտնվելու վայրը` ք. Երևան, Արշակունյաց 5: 
1.5. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության Օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, ինչպես նաև, օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը  համապատասխան: 
1.6. Կազմակերպությունը  քաղաքական նպատակներ չի հետապնդում,  որևէ քաղաքական հոսանքի չի հարում:
1.7. Կազմակերպության գործունեության սկզբունքներն են` օրինականությունը, հրապարակայնությունը, ինքնակառավարումը, ղեկավարման կոլեգիալությունը:
2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԱՌԱՐԿԱՆ
2.1. Կազմակերպության գործունեության նպատակն է իր անդամների գործունեության թափանցիկությունը և արդյունավետության բարձրացմանը նպաստելն է, նրանց գործունեության վերահսկողությունը, հավաքական շահերի պաշտպանությունը, իր անդամների մասնագիտական վարքագծի էթիկայի կանոնների մշակում ու կիրառումը, աջակցել կազմակերպության անդամների մասնագիտական հմտությունների և փորձառության ձեռքբերմանը, աջակցել կազմակերպության անդամների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը ինչպես նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների իրագործումը:
2.2. Որպես կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն՝ գործունեության առարկան  են. 
2.2.1. օրենքով սահմանված պահանջներին, սույն կանոնադրությանն ու կանոններին համապատասխանեցնելու նպատակով իր անդամների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը,
2.2.2. իր անդամների որոկավորումը, մասնագիտական էթիկայի կանոնների կիրառումն ապահովելու, ինչպես նաև կառավարչի որակավորում ստանալու համար անձանց ստաժավորում իրականացնելու նպատակով՝ կարգերի և կանոնների ընդունումը,
2.2.3. օրենքի, սույն կանոնադրության, կանոնների և կարգերի խախտման պայմաններում իր անդամների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցում և տույժերի կիրառւմ /այդ թվում՝ դրամական/՝,
2.2.4. կառավարիչիների վարկանիշի ռեստրի վարումը,
2.2.5. սնանկության  գործերով  կառավարիչների  մասնագիտական  վարքագծի էթիկայի կանոնների մշակումը, հաստատումը և կիրառումը,
2.2.6. կազմակերպության անդամների կողմից ՀՀ Օրենսդրության և մասնագիտական վարքագծի էթիկայի կանոնների  պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը,
2.2.7. կազմակերպության անդամների գործունեության վերահսկողության իրականացում իրենց սնանկության գործով կառավարչի գործառնական պարտականություններն  իրականացնելիս, 
2.2.8. կազմակերպության անդամների, գործունեությանն առնչվող դիմում-բողոքների քննում և նրանց նկատմամբ  պատասխանատվության միջոցների կիրառում,
2.2.9. կազմակերպության անդամների օրինական շահերի ներկայացում ՀՀ Պետական և տեղական ինքնակառավարման  մարմիների հետ նրանց փոխհարաբերություններում,
2.2.10. կազմակերպում և անցկացնում է վիճակահանություն, որի արդյունքներով դատարան է ներկայացնում համապատասխան կազմակերպության անդամ կառավարչի թեկնածություններ,
2.2.11. կազմակերպության անդամների օրինական շահերի և իրավուքների պաշտպանություն տարբեր         միջոցներով, ընդհուպ նշված անձանց օրինական շահերի և իրավուքների պաշտպանության վերաբերյալ տարբեր  դատական ատյաններ  հայցերի ներկայացում,
2.2.12. աջակցություն կազմակերպության անդամների մասնագիտական հմտության, փորձառության  և որակավորման ձևավորմանը,
2.2.13. սնանկության գործերով կառավարիչների և նրանց օգնականների վերապատրաստման և ուսուցման դասընթացների կազմակերպում,
2.2.14. կառավարչի որակավորում ստանալու համար անձանց ստաժավորում իրականացնելու նպատակով՝ ստաժավորման անցկացում,
2.2.15. վերահսկում իր անդամների քաղաքացիական պատասխանատվության ապահովագրման նկատմամբ,
2.2.16. մասնակցություն սնանկության գործընթացները կարգավորող իրավական ակտերի մշակմանը,
2.2.17. օժանդակություն սնանկության վարույթի կատարելագործման ուղղությամբ ընթացակարգերի մշակմանը,
2.2.18. իր անդամներին կազմակերպության կանոնադրական գործունեության  սահմաններում  իրավական կազմակերպչական  և այլ բնույթի ծառայությունների մատուցում, 
2.2.19. համանման (մասնագիտական) միջազգային կազմակերպությունների, և բնագավառի օտարերկրյա ու տեղական մասնագետների կողմից  ճանաչման  հասնելու ուղղությամբ միջոցառումների իրականացում,
2.2.20. կազմակերպության անդամներին ՀՀ իրավական ակտերով և համապատասխան գրականությանը և ինտերնետ կայքերին ծանոթանալու հնարավորության ընձեռնում,
2.2.21. մասնագիտական թերթերի, ինտերնետային կայքերի և ձեռնարկների հրատարակում
2.2.22. հասարակության շրջանում սնանկության գործերով կառավարիչների գործունեության հրապարակայնության ապահովման, ինչպես նաև, այդ ոլորտում հասարակության շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքների իրականացում,
2.2.23. համագործակցություն միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների մասնագիտական և այլ կազմակերպությունների հետ փորձի փոխանակման և գործնական շփումների նպատակով,
2.2.24. սնանկության վարույթների  պրակտիկայի ուսումնասիրություն և ընդհանրացում:
2.3. Կազմակերպությունը կարող է իրականացնել սույն կանոնադրությամբ չնախատեսված, սակայն ՀՀ Օրենսդրությանը չհակասող ցանկացած այլ գործունեություն: 
3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ   ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
3.1. Կազմակերպության իրավունակությունը ծագում է նրա ստեղծման պահից և դադարում է նրա լուծարման ավարտի պահից:
3.2. Կազմակերպությունն ունի օրենքով և սույն կանոնադրությունով նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան իրավունքներ և կրում է այդ գործունեության հետ կապված պարտականություններ:
3.3 Կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
3.4 Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ:
3.5 Կազմակերպությունը կարող է դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող: 
3.6 Կազմակերպությունն  ունի ինքնուրույն հաշվեկշիռ,  կլոր կնիք, դրոշմ, խորհրդանիշ, 
     ինչպես նաև ունի հաշիվներ բանկերում՝  ՀՀ արժույթով և արտարժույթով:
3.7 Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝
3.7.1 վերահսկելու իր անդամների գործունեությանը, օրենքով սահմանված պահանջներին, սույն կանոնադրությանն ու կանոններին համապատասխանեցնելու նպատակով,
3.7.2 ընդունելու կարգեր և կանոններ իր անդամների որոկավորումը, մասնագիտական էթիկայի կանոնների կիրառումն ապահովելու  /հանել`, ինչպես նաև կառավարչի լիցենզիա ստանալու/ համար անձանց ստաժավորում իրականացնելու նպատակով,
3.7.3 իր անդամների նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում և տույժերի կիրառւմ /այդ թվում՝ դրամական/՝օրենքի, սույն կանոնադրության, կանոնների  և կարգերի խախտման համար, 
3.7.4 վարելու կառավարիչիների վարկանիշի ռեեստրի,
3.7.5 ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում՝ արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից ստացված եկամուտները,
3.7.6 ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում՝ փոխառու միջոցների ներգրավմամբ  ստանալ վարկեր,
3.7.7 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագրեր և կրել պարտավորություններ,
3.7.8 ինքնուրույն ընտրել իր արտաքին գործունեության վարման կարգը,
3.7.9 ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը,
3.7.10 տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին,
3.7.11 հիմնադրել լրատվության միջոցներ,
3.7.12 կազմակերպել և անցկացնել հանրհավաքներ,
3.7.13 օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում,
3.7.14 ստեղծել առևտրային կազմակերպություններ (տնտեսական ընկերություններ) կամ մասնակից դառնալ այդպիսի կազմակերպություններին,
3.7.15 անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպություններին և ունենալ միջազգային այլ կապեր, համագործակցել այլ կազմակերպությունների, այդ թվում՝ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ, ինչպես նաև համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու և պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծել միություններ կամ անդամակցել նրանց ստեղծած միություններին՝ պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը,
3.7.16 սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ,
3.7.17 կազմակերպությունը  կարող է ունենալ օրենքով սահմանված այլ իրավունքներ:
3.8 Կազմակերպության իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:
3.9 Կազմակերպությունն  իրավունքներ է ձեռք բերում և իրականացնում իր կամքով և ի շահ իրեն, ազատ է պայմանագրի հիման վրա սահմանելու իր իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի՝  օրենսդրությանը  չհակասող ցանկացած պայման:
3.10 Կազմակերպությունը ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր իրավունքների պաշտպանության իրավունք:
3.11 Կազմակերպության  գործունեությունից ստացված շահույթը մասնակիցների միջև չի բաշխվում:
4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. Կազմակերպությունը  պարտավոր է՝
4.1.1. ցանկացած անձի պահանջով ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 7 օրացուցային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու Կազմակերպության կանոնադրությանը,
  4.1.2. վարել իր անդամների հաշվառումը,
  4.1.3. տարին մեկ անգամ հրավիրել և անցկացնել հերթական ընդհանուր ժողով,
4.1.4. տարին մեկ անգամ պատրաստել իր գործունեության և գույքի օգտագործման  հաշվետվությունները և
ներկայացնել հերթական ընդհանուր ժողովի հաստատմանը, ապահովել այդ հաշվետվությունների հրապարակայնորեն  մատչելի լինելը,
4.1.5. օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ    ներկայացնել պետական մարմիններին.
4.1.6. առանց լիազորագրի կազմակերպությանը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացուցային օրվա ընթացքում, պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները և գտնվելու վայրի նոր հասցեի մասին տեղեկությունները,
4.1.7. ՀՀ արդարադատության բնագավառի Պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ պետական կառավարման լիազորված մարմին) պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել կազմակերպության բարձրագույն և մյուս մարմինների որոշումների պատճեները, գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմնի ներկայացուցիչներին ներկա գտնվելու ժողովին,
4.1.8. Առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո. մեկամսյա ժամկետում դիմել պետական գրանցման մարմին՝  սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար,
4.1.9. Կրել օրենքով նախատեսված այլ պարտականություններ:
5.  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
  5.1.Կազմակերպությունն իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով՝ օրենքով սահմանված կարգով:
  5.2. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում պետության պարտավորությունների համար, ինչպես որ պետությունը պատասխանատվություն չի կրում կազմակերպության պարտավորությունների համար:
5.3. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների          համար, ինչպես որ վերջիններս պատասխանատվություն չեն կրում կազմակերպության պարտավորությունների համար:
5.4. Եթե կազմակերպությունը իր անօրինական գործունեությամբ վնաս է հասցրել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց, պարտավոր է այն հատուցել իր գույքի հաշվին՝ օրենքով
 սահմանված կարգով:
6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱ ԳՈՅԱՑՄԱՆ
 ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ  ԿԱՐԳԸ
6.1. Կազմակերպության  գույքը հանդիսանում է կազմակերպության սեփականությունը:
6.2. կազմակերպության սեփականությունը գոյանում է մուտքի վճարներից, անդամավճարներից, դրամաշնորհներից, նվիրատվություններից, սահմանված կարգով իրականացված գործունեությունից և        օրենքով չարգելված այլ, այդ թվում օտարերկրյա այլ աղբյուրներից: Կազմակերպության անդամների կողմից սեփականության իրավունքով կազմակերպությանը հանձնած, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված գույքը կազմակերպության  սեփականությունն է: 
6.3. կազմակերպության հիմնադիրները և անդամները կազմակերպությանը որպես սեփականություն հանձնած գույքի (ներառյալ՝  անդամավճարների) նկատմամբ իրավունք չունեն:
6.4. կազմակերպությանը իրեն պատկանող գույքը տիրապետում, օգտագործում և տնօրինում է սույն     կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար ու այդ նպատակներին համապատասխան՝ օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:
6.5.  ՀՀ տարածքում  կազմակերպության  սեփականությունը գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո:
6.6. կազմակերպության սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերում:
7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ և 
ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ 
7.1. Կազմակերպության անդամ դառնալը կատարվում է կամավորության սկզբունքով: 
7.2. ,Սնանկության մասինե ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն կազմակերպության անդամ կարող են լինել այն քաղաքացիները, որոնք պետական լիազոր մարմնի կողմից ստացել է  կառավարչի որակավորում և դիմելու օրվան նախորդած վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարի վարել է որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոններ, կամ անցել է համապատասխան ստաժավորում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում և ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր:  ստացել են սնանկության գործերով կառավարչի գործունեության իրականացման որակավորում:
7.3  Կազմակերպության անդամ դառնալ  ցանկացողները  գրավոր դիմում են ներկայացնում`  կցելով օրենքով և  սույն կանոնադրությամբ պահանջվող բոլոր փաստաթղթերը, հայտնում են Կազմակերպության կանոնադրության գործող կանոններին և կանոնակարգերն և վարքագծի էթիկայի կանոններին հետ իրենց համաձայնության մասին: Դիմումը քննարկվում է դիտորդ խորհրդի նիստում պահանջվող բոլոր փաստաթղթերի ինչպես նաև  մուտքի վճարի առկայության դեպքում: Դիտորդ խորհրդի կողմից տվյալ հարցի կապակցությամբ ընդունվում է որոշում 3-օրյա ժամկետում:
         Բացասական որոշման դեպքում վճարված գումարները ետ են վերադարձվում հինգօրյա ժամկետում:
7.4. Կազմակերպության անդամ ընդունված քաղաքացուն տրվում է դիտորդ խորհրդի նիստի որոշման համապատասխան քաղվածքը և համապատասխան նշումով վկայական, որի ձևը հաստատվում է խորհրդի     կողմից:
7.5.  կազմակերպության  յուրաքանչյուր անդամ ընդհանուր ժողովում ունի մեկ ձայնի իրավունք: 
7.6. Կազմակերպության անդամն  իրավունք  ունի`
     - ներկա գտնվել կազմակերպության անդամների ընդհանուր ժողովին, ընտրել և ընտրվել ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում,
- ծանոթանալ կազմակերպության ղեկավար մարմինների աշխատանքների արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճեները, կազմակերպության  աշխատանքները  բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ և առաջարկություններ,
- ստանալ մասնագիտական օժանդակություն և այլ համապատասխան օգնություն  սնանկության գործերով կառավարչի գործունեության  վերաբերյալ,
-      օգտվել կազմակերպության խորհրդատվական, տեղեկատվական և այլ ծառայություններից,
- անարգել դուրս գալ անդամությունից  իր գրավոր դիմումի համաձայն: 
- կանոնադրությամբ սահմանված կարգով բողոքարկել կազմակերպության մարմինների որոշումները  կազմակերպության վերադաս մարմիններին 
7.7. Կազմակերպության անդամը պարտավոր է` 
-  կատարել կազմակերպության  կանոնադրության պահանջները, ինչպես նաև ընդհանուր ժողովի և դիտորդ խորհրդի որոշումները,
      -  պահպանել մասնագիտական վարքագծի էթիկայի կանոնները,
      -   հոգ տանել կազմակերպության  հեղինակության բարձրացման համար,
      -  սույն կանոնադրությամբ սահմանված կարգով և չափով մուծել անդամավճարը,
      -  բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները,
- չհրապարակել  կազմակերպության և սպասարկվող կազմակերպությունների առևտրային գաղտնիք համարվող տեղեկությունները:
7.8. Կազմակերպության անդամը կարող է հեռացվել կազմակերպությունից հետևյալ դեպքերում`
- փոխկապակցված է պարտատերերի կամ պարտապանի նկատմամբ,
- պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայող է,
- քրեական գործով հանդես է գալիս որպես մեղադրյալ կամ ամբաստանյալ,
- նախկինում դատապարտվել է շահադիտական հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը մարված չէ,
- պարտապանի նկատմամբ ունի պահանջ կամ պարտավորություն,
- վերջին հինգ տարիների ընթացքում սնանկ է ճանաչվել որպես ֆիզիկական անձ,
- սնանկության վերաբերյալ այլ գործերով չի փոխհատուցել կառավարչի պարտավորությունների կատարման հետևանքով պարտատիրոջը կամ պարտապանին պատճառված վնասը,
- վերջին մեկ տարվա ընթացքում դատարանի կողմից վաղաժամկետ ազատվել է կառավարչի պարտականությունների կատարումից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով,
- դիմում է ներկայացրել կազմակերպությունից դուրս գալու համար.
- սահմանված ժամկետում ամսեկան անդամավճարների չվճարում,
- սնանկության գործերով կառավարչի գործունեություն իրականացնելիս ՀՀ «Սնանկության մասին» օրենքի խախտումներ` կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից հաստատված կարգով,
- կազմակերպության ղեկավար մարմինների` իրենց իրավասությունների սահմաններում կայացված որոշումների չկատարում` կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից հաստատված կարգով,
- կազմակերպության գործարար հեղինակությունը վարկաբեկող կամ նյութական վնաս հասցնող գործողությունների  կատարում` կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից հաստատված կարգով:
8. ԱՆԴԱՄԱՎՃԱՐՆԵՐԻ  ԵՎ  ՄՈՒՏՔԻ  ՎՃԱՐՆԵՐԻ
ԳԱՆՁՄԱՆ  (ՎՃԱՐՄԱՆ)  ԿԱՐԳԸ
8.1. Կազմակերպության անդամներն անդամագրվելիս մուծում են մուտքի վճար, այնուհետև` ամսեկան անդամավճար: Կազմակերպության  անդամների մուտքի վճարի չափը կազմում է 500.000 ՀՀ  դրամ,  իսկ ամսեկան անդամավճարի չափը` 5.000 ՀՀ դրամ, ինչպես նաև լրացուցիչ անդամավճար` սնանկության վարույթում ստացված հավելյալ վարձատրությունից 5%-ի չափով: Մուտքի վճարի և ամսեկան  անդամավճարի չափերը կարող են փոփոխվել ընդհանուր ժողովի  որոշմամբ:
8.2. Յուրաքանչյուր  ամսվա  անդամավճարի գումարը  անդամների   կողմից  պետք  է  մուծվի  միչև  տվյալ
ամսվան հաջորդող ամսվա 10-ը իսկ լրացուցիչ անդամավճարը, անդամի կողմից վարձատրությունը ստանալուց հետո 5-օրյա ընթացքում: 
8.3. Երկու ամսվա ամսեկան անդամավճար և սահմանված ժամկետում լրացուցիչ անդամավճարը չմուծելու դեպքում կազմակերպության անդամի  անդամությունը դադարեցնելու հարցը  սահմանված կարգով ներկայացվում է ընդհանուր ժողովին՝ վերջնական որոշում կայացնելու նպատակով:
8.4. Կազմակերպության նոր անդամագրված անդամների ամսեկան անդամավճարի մուծումը  սկսվում է  խորհրդի կողմից անդամագրվելու  վերաբերյալ համապատասխան որոշում ընդունելուն հաջորդող ամսվանից:
                         
9.  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
9.1. Կազմակերպության կառավարման մարմիններն են՝
-     ընդհանուր ժողովը,
- դիտորդ խորհուրդը,
- գործադիր տնօրենը:
ա/  ընդհանուր  ժողովը
9.2 Կազմակերպության բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է (այսուհետ՝ ընդհանուր ժողով), որն ունի կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք: 
9.3 Կազմակերպության հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ, սույն կանոնա-դրությամբ նախատեսված կարգով:  
9.4 Հերթական ընդհանուր ժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսվելու տեղի, օրվա ու ժամի մասին անդամներին ծանուցվում է պատվիրված նամակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ այլ պատշաճ եղանակով  ոչ ուշ քան ընդհանուր ժողովից 14 օր առաջ:
9.5. Արտահերթ ընդհանուր ժողով հրավիրվում է անդամների մեկ երրորդի, վերհսկիչ կամ կարգապահական     հանձնաժողովների պատճառաբանված պահանջի դեպքում, ոչ ուշ քան, 14 օրացուցային օրվա ընթացքում: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել նաև դիտորդ խորհրդի կամ դիտորդ խորհրդի նախագահի կողմից՝   պատճառաբանված պահանջի դեպքում ոչ ուշ, քան նման պահանջ ներկայացնելուց հետո 14 օրացուցային օրվա ընթացքում: Արտահերթ ընդհանուր  ժողովի օրակարգի, անցկացման տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն հերթական ընդհանուր ժողովի հրավիրման համար նախատեսված  եղանակով՝ ընդհանուր ժողովի անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ:
9.6. Ընդհանուր Ժողովի բացառիկ իրավասությունն է՝ 
9.6.1. Կազմակերպության կանոնադրության, կանոնների, կարգերի ընդունումը և դրանցում փոփոխությունների կատարումը,
9.6.2. կազմակերպության անդամին անդամությունից զրկելը,
9.6.3. կազմակերպության դիտորդ խորհրդի, վերահսկիչ ծառայության, կարգապահական հանձնաժողովի անդամների և ղեկավարների ընտրությունը ինչպես նաև նրանց լիազորությունների դադարեցումը,
9.6.4. կազմակերպության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը,
9.6.5. կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը,
9.6.6.  կազմակերպության  վերակազմակերպման մասին որոշման ընդունումը, գույքի փոխանցման   ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի հաստատումը՝ բացի դատարանի վճռով վերակազմակերպումից,
9.6.7. կազմակերպության  լուծարման մասին որոշման ընդունումը՝ բացի դատարանի վճռով    լուծարումից:
9.6.8. նպատակային  ներդրումների  սահմանումը.
9.6.9. ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարի չափը սահմանելը.
          Օրենքով և սույն կանոնադրությամբ ընդհանուր ժողովը իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների երկու երրորդը: Ընդհանուր ժողովում որոշումները ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերով՝ բոլոր անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով: 
Ընդհանուր ժողովի ընթացքի արձանագրման փաստաթղթերը պահվում են առնվազն հինգ տարի:
բ/ Դիտորդ խորհուրդը
9.7. Դիտորդ խորհուրդը հանդիսանում է  կազմակերպության ղեկավարման   մշտապես
        գործող կոլեգիալ մարմին,
9.8. Դիտորդ խորհուրդը  իրականացնում է կազմակերպության  գործունեության ընդհանուր  ղեկավարումը բացառությամբ  ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված  հարցերի, իսկ դիտորդ խորհրդի  իրավասության հարցերը չեն կարող փոխանցվել գործադիր մարմնին: 
9.9. Դիտորդ խորհուրդի անդամը չի կարող միաժամանակ լինել գործադիր տնորեն, կամ գործադիր մարմնի անդամ /ղեկավար/, կարգապահական հանձնաժողովի անդամ /ղեկավար/. 
9.10. Դիտորդ   խորհուրդի  իրավասությունն է`
      - տարեկան հաշվետվության  և հաշվապահական հաշվեկշռի քննարկումը և ընդհանուր ժողովին ներկայացումը,
- կազմակերպության բյուջեի հաստատումը և նրանում փոփոխությունների կատարումը,
- հերթական և արտահերթ ընդհանուր ժողովի հրավիրումը և ժողովի օրակարգի  որոշումը,
-      կազմակերպության անդամների ընդունումը, 
      -      կազմակերպության անդամների  նկատմամբ  խրախուսանքի և տույժի միջոցների  կիրառումը
- կազմակերպության ընթացիկ գործունեության վարումը ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում. 
- վարքագծի էթիկայի կանոնների. կարգապահական հանձնաժողովի կանոնների և կարգերի մշակումը և ընդհանուր ժողովի հաստատման ներկայացումը,
- կազմակերպության հանձնաժողովների գործունեության մասին հիմնական դրույթների, ինչպես նաև վերջիններիս կանոնակարգերի, առանձնացված ստորաբաժանումների,  հիմնարկների ստեղծման և լուծարման կանոնոդրությունների, կանոնակարգերի նախագծերի նախապատրաստում և ընդհանուր ժողովի հաստատման ներկայացում,
- սնանկության գործով կառավարիչների հաշվետվությունների  հավաքագրման, մշակման և պահպանման  ձևերի  և  կարգի  սահմանումը:
9.11. Դիտորդ խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են խորհրդի անդամների կեսից ավելին: 
9.12. Դիտորդ խորհուրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների  հավասարության դեպքում դիտորդ խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է :
9.13. Դիտորդ խորհուրդն ընտրվում է ընդհանուր  ժողովի կողմից 3 տարի ժամկետով և բաղկացած է 7 անդամից`  ներառյալ՝ դիտորդ խորհրդի նախագահը : 
Դիտորդ խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Դիտորդ խորհրդի անդամների մեկ երրորդի կամ դիտորդ խորհրդի նախագահի պահանջով կարող են հրավիրվել նաև արտահերթ նիստեր: 
9.14. Դիտորդ խորհրդի անդամների ընտրության ժամանակ Կազմակերպության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի առաջադրել մեկ թեկնածություն, այդ թվում իր թեկնածությունը: Առաջադրումների արդյունքում կազմվում է թեկնածուների ցուցակը: Ցուցակում ընդգրկված ցանկացած թեկնածու կարող է ինքնաբացարկ հայտնել: 
Ընտրությունները անց են կացվում փակ կամ բաց քվեարկության ձևով` ընդհանուր ժողովի որոշմամբ: Քվեարկության ընթացքում կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետք է քվեաթերթիկում նշի 7 թեկնածու: Քվեարկության արդյունքներով կազմվող ցուցակի մեջ են մտցվում ընտրվողների քանակին համապատասխան այն թեկնածուների անունները, որոնք հավաքել են առավելագույն  ձայները: Ինքնաբացարկի դեպքում ցուցակի մեջ է մտցվում հաջորդ շատ ձայն հավաքած թեկնածուն: Ընդհանուր ժողովի որոշումը դիտորդ խորհրդի անդամների ընտրության հարցում ընդունվում է սույն կանոնադրության 9.6.9. կետով սահմանված ձևով:
9.15. դիտորդ խորհրդի նախագահն ընտրվում է դիտորդ խորհրդի  կողմից 3 տարի ժամկետով դիտորդ խորհրդի անդամների ձայների 2/3-ով: 
Դիտորդ  խորհրդի նախագահը
9.16. Դիտորդ   խորհրդի նախագահը հրավիրում է դիտորդ խորհրդի նիստեր և նախագահում դրանք.
9.17. կազմակերպում է դիտորդ խորհրդի, վերահսկում կազմակերպության ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև, կոորդինացնում և ապահովում է նրանց և հանձնաժողովների համագործակցությունը
9.18.  կազմակերպում է դիտորդ խորհրդի  նիստերի արձանագրությունների վարումը 
 9.19.  իրականացնում է ընդհանուր ժողովի ու դիտորդ խորհրդի կողմից տրված այլ լիազորություններ:
9.20. դիտորդ խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է   խորհրդի կազմից տարիքով ավագը: 
Գ/ Գործադիր տնօրենը
9.21. Կազմակերպության գործադիր տնօրենը ընտրվում կամ նշանակվում է դիտորդ խորհրդի կողմից և իր գործունեության համար հաշվետու է միայն դիտորդ խորհրդին: 
9.22. Գործադիր տնօրենն իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, գործում է կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը, տնօրինում է նրա գույքը, այդ թվում՝ ֆինանսական ռեսուրսները,  վարձու  աշխատողների համար իրականացնում է գործատուի  գործառույթներ (ներառյալ՝ վարում և պահպանում է վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը կամ կարող է դրա վարումը   և պահպանումը լիազորել ու հանձնարարել իրակակացնելու այլ՝ համապատասխան պաշտոնատար անձի) տալիս է լիազորագրեր, բանկերում բացում է բանկային և այլ հաշիվներ, արձակում է հրամաններ, վարձու աշխատողներին տալիս է կատարման  համար պարտադիր ցուցումներ, կազմում և դիտորդ խորհրդի հաստատմանն է ներկայացնում գործադիր մարմնի կառուցվածքը, հաստիքացուցակը և բյուջեն, իրականացնում է դիտորդ  խորհրդի կողմից սահմանված այլ լիազորություններ:  
9.23. Գործադիր տնօրենը արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու համար /պատճառաբանված/ նիջնորդություն է ներկայացնում դիտորդ խորհրդի քննարկմանը:
10. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
10.1. Կարգապահական հանձնաժողովը՝ կազմակերպությունում մշտապես գործող մարմին է, որը բաղկացած է 5 անդամից և ընտրվում են ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով, ներառյալ հանձնաժողովի ղեկավարը:
10.2. Կարգապահական հանձնաժողովի անդամը պետք է ունենա համապատասխան որոկավորում և ՀՀ օրենքով սահմանված կարգով պետք է հաշվառված լինի որպես անհատ ձեռնարկատեր և չի կարող միաժամանակ լինել դիտորդ խորհրդի անդամ, գործադիր տնօրեն /կամ վարչության անդամ/ կամ գործադիր մարմնի աշխատակից:
10.3. Կարգապահական հանձնաժողովըն իր գործունեությունը իրականացնում է սույն կանոնադրությամբ, ընդհանուր ժողովի կողմից հաստատված կանոններով և կարգերով սահմնված կարգով վերահսկում է  կազմակերպության անդամների գործունեության համապատասխանությունը օրենքին, սույն կանոնադրությանը, ընդհանուր ժողովի հաստատված կանոններին և կարգերին, խախտում թոիյլ տված անձանց նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցում և համապատասխան տույժեր կիրառում: 
11. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ
11.1. Կազմակերպությունն իր կանոնադրական նպատակները և խնդիրներն իրականացնելու նպատակով կարող է ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ՝  մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև առևտրային կազմակերպություններ կամ մասնակից դառնալ այդպիսի կազմակերպություններին:
11.2 առանձնացված ստորաբաժանումներն իրավաբանական անձ չեն, կարող են օգտվել գույքով՝       կազմակերպության  կողմից հաստատված կանոնադրության հիման վրա:
11.3 կազմակերպության  առանձնացված ստորաբաժանումներ և առևտրային կազմակերպություններ հիմնադրելու իրավունք ունի Խորհուրդը, որն էլ հաստատում է նրանց կանոնադրությունները:
11.4 Ներկայացուչցությունների, մասնաճյուղերի և  առևտրային կազմակերպությունների  ղեկավարները նշանակվում են գործադիր տնօրենի կողմից դիտորդ խորհրդի որոշման հիման վրա: 
12.     ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
12.1 Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կազմակերպության վերահսկիչ ծառայությունը:
12.2.  Կազմակերպության վերստուգիչ ծառայությունը հանձնաժողովը ընտրվում է ժողովի կողմից 3 տարի ժամկետով՝ 3 անդամից, ներառյալ ծառայության ղեկավարը: 
12.3.  Վերստուգիչ ծառայությունը իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են տարեկան երկու անգամ: Վերստուգիչ ծառայության ղեկավարի կամ դիտորդ խորհրդի նախագահի պահանջով կարող են հրավիրվել նաևվերահսկիչ ծառայության արտահերթ նիստեր:
12.4.  Կազմակերպության վերստուգիչ ծառայությունը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Ծառայությունը որոշումներն ընդունում է ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում ծառայության ղեկավարի ձայնը վճռորոշ է :
12.5.  Վերստուգիչ ծառայությունը հետևում է Կազմակերպության անդամների, անդամության թեկնածուների կողմից որոշումների կատարմանը, Կազմակերպության գույքի պահպանմանը, ստուգում է Կազմակերպության փաստաթղթերը, այդ թվում՝ հաշվեկշիռը, ընդհանուր ժողովին ներկայացնելու նպատակով տալիս է եզրակացություն Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև վերահսկում է կազմակերպության գործունեությունը:
12.6.  Վերստուգիչ ծառայությունը իրավասու է Կազմակերպության պաշտոնատար անձանցից ու աշխատողներից պահանջել և ստանալ գրավոր կամ բանավոր տեղեկատվություն:
12.7.  Վերստուգիչ ծառայությունը պարտավոր է իր հաշվետվությունը ներկայացնել ընդհանուր ժողով Կազմակերպության գործունեության արդյունքների, հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների նասին:
13.   ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ  և   ԼՈՒԾԱՐՈՒՄԸ   
 
13.1. Կազմակերպության վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է նրա ընդհանուր ժողովի որոշման հիման վրա կամ դատական        կարգով: Կազմակերպությունը համարվում է վերակազմակերպված, բացառությամբ միացման ձևի,  նոր առաջացած կազմակերպության՝ օրենքով սահմանված կարգով պետական գրանցման   պահից:
13.2. Կազմակերպությունը  այլ կազմակերպության հետ միացման ձևով վերակազմակերպվելիս,  նրանք համարվում են վերակազմակերպված-միացված՝ կազմակերպության գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:
13.3. Կազմակերպության լուծարումը հանգեցնում է դրա գործունեության դադարմանը՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցվելու:  Կազմակերպությունը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը՝ դադարած, նրա գործունեության դադարման պետական գրանցման պահից:
13.4. Կազմակերպությունը  կարող է կամավոր լուծարվել ընդհանուր ժողովի որոշմամբ:
13.5. Կազմակերպությունը հարկադիր լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
13.6.  Կազմակերպությունը   լուծարումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
13.7. Կազմակերպությունը  լուծարման դեպքում պարտատերի պահանջները բավարարելուց հետո  մնացած գույքն ուղղվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա  անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:
13.8. Կազմակերպության լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարվում են օրենքով սահմանված կարգով:
 

ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. «Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպությունը,   (կրճատ «ՍԳԿԿ» ԻԿԿ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություն է, որն ստեղծվել է 28.06.05թ. հիմնադիրների թիվ 1 որոշմամբ` ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի, «Անվճարունակության /սնանկության/ մասին» ՀՀ օրենքի և  Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի համաձայն և ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 30.06.05թ. տրվել վկայական /վկայական 030  069148, գրանցման թիվ 21115203405/ :   Սույն կանոնադրությամբ կատարվում է համապատասխանեցում «ՍԳԿԿ» ԻԿԿ 24.10.2015թ. ընդհանուր ժողովի արձանագրությանը:

1.2. «Սնանակության գործերով կառավարիչների Կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպությունը (կրճատ «ՍԳԿԿ» ԻԿԿ), (այսուհետ՝ կազմակերպություն) սնանկության գործերով վարույթներ իրականացնող կառավարիչների՝ օրենքով նախատեսված անկախ, ինքնակարգավորվող, մասնագիտական, ոչ առևտրային կազմակերպություն է՝ իրավաբանական անձ:

1.3. Կազմակերպության լրիվ անվանումն էհայերեն՝ «Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպություն,   (հայերեն կրճատ  «ՍԳԿԿ» ԻԿԿ), ռուսերեն՝  Ñàìîðåãóëèðóåìàÿ  îðãàíèçàöèÿ " Êîëåãèÿ óïðàâëÿþùèõ ïî äåëàì o áàíêðîòñòâe(ռուսերեն՝  կրճատ  ÑÐÎ " ÊÓÄÁ),  անգլերեն՝ Self-regulative organization  “The Collegium of business-managers’ on bankruptcy”(անգլերեն՝  կրճատ SRO ”CBMB”):

1.4. Կազմակերպության իրավաբանական հասցեն է ք.Երևան, Արցախի 57, գտնվելու վայրը` ք. Երևան, Արշակունյաց 5:

1.5. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության Օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, ինչպես նաև, օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը  համապատասխան:

1.6. Կազմակերպությունը  քաղաքական նպատակներ չի հետապնդում,  որևէ քաղաքական հոսանքի չի հարում:

1.7. Կազմակերպության գործունեության սկզբունքներն են` օրինականությունը, հրապարակայնությունը, ինքնակառավարումը, ղեկավարման կոլեգիալությունը:

 

2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԱՌԱՐԿԱՆ

 

2.1. Կազմակերպության գործունեության նպատակն է իր անդամների գործունեության թափանցիկությունը և արդյունավետության բարձրացմանը նպաստելն է, նրանց գործունեության վերահսկողությունը, հավաքական շահերի պաշտպանությունը, իր անդամների մասնագիտական վարքագծի էթիկայի կանոնների մշակում ու կիրառումը, աջակցել կազմակերպության անդամների մասնագիտական հմտությունների և փորձառության ձեռքբերմանը, աջակցել կազմակերպության անդամների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը ինչպես նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների իրագործումը:

2.2. Որպես կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն՝ գործունեության առարկան  են. 

2.2.1. օրենքով սահմանված պահանջներին, սույն կանոնադրությանն ու կանոններին համապատասխանեցնելու նպատակով իր անդամների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը,

2.2.2. իր անդամների որոկավորումը, մասնագիտական էթիկայի կանոնների կիրառումն ապահովելու, ինչպես նաև կառավարչի որակավորում ստանալու համար անձանց ստաժավորում իրականացնելու նպատակով՝ կարգերի և կանոնների ընդունումը,

2.2.3. օրենքի, սույն կանոնադրության, կանոնների և կարգերի խախտման պայմաններում իր անդամների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցում և տույժերի կիրառւմ /այդ թվում՝ դրամական/՝,

2.2.4. կառավարիչիների վարկանիշի ռեստրի վարումը,

2.2.5. սնանկության  գործերով  կառավարիչների  մասնագիտական  վարքագծի էթիկայի կանոնների մշակումը, հաստատումը և կիրառումը,

2.2.6. կազմակերպության անդամների կողմից ՀՀ Օրենսդրության և մասնագիտական վարքագծի էթիկայի կանոնների  պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

2.2.7. կազմակերպության անդամների գործունեության վերահսկողության իրականացում իրենց սնանկության գործով կառավարչի գործառնական պարտականություններն  իրականացնելիս, 

2.2.8. կազմակերպության անդամների, գործունեությանն առնչվող դիմում-բողոքների քննում և նրանց նկատմամբ  պատասխանատվության միջոցների կիրառում,

2.2.9. կազմակերպության անդամների օրինական շահերի ներկայացում ՀՀ Պետական և տեղական ինքնակառավարման  մարմիների հետ նրանց փոխհարաբերություններում,

2.2.10. կազմակերպում և անցկացնում է վիճակահանություն, որի արդյունքներով դատարան է ներկայացնում համապատասխան կազմակերպության անդամ կառավարչի թեկնածություններ,

2.2.11. կազմակերպության անդամների օրինական շահերի և իրավուքների պաշտպանություն տարբեր         միջոցներով, ընդհուպ նշված անձանց օրինական շահերի և իրավուքների պաշտպանության վերաբերյալ տարբեր  դատական ատյաններ  հայցերի ներկայացում,

2.2.12. աջակցություն կազմակերպության անդամների մասնագիտական հմտության, փորձառության  և որակավորման ձևավորմանը,

2.2.13. սնանկության գործերով կառավարիչների և նրանց օգնականների վերապատրաստման և ուսուցման դասընթացների կազմակերպում,

2.2.14. կառավարչի որակավորում ստանալու համար անձանց ստաժավորում իրականացնելու նպատակով՝ ստաժավորման անցկացում,

2.2.15. վերահսկում իր անդամների քաղաքացիական պատասխանատվության ապահովագրման նկատմամբ,

2.2.16. մասնակցություն սնանկության գործընթացները կարգավորող իրավական ակտերի մշակմանը,

2.2.17. օժանդակություն սնանկության վարույթի կատարելագործման ուղղությամբ ընթացակարգերի մշակմանը,

2.2.18. իր անդամներին կազմակերպության կանոնադրական գործունեության  սահմաններում  իրավական կազմակերպչական  և այլ բնույթի ծառայությունների մատուցում, 

2.2.19. համանման (մասնագիտական) միջազգային կազմակերպությունների, և բնագավառի օտարերկրյա ու տեղական մասնագետների կողմից  ճանաչման  հասնելու ուղղությամբ միջոցառումների իրականացում,

2.2.20. կազմակերպության անդամներին ՀՀ իրավական ակտերով և համապատասխան գրականությանը և ինտերնետ կայքերին ծանոթանալու հնարավորության ընձեռնում,

2.2.21. մասնագիտական թերթերի, ինտերնետային կայքերի և ձեռնարկների հրատարակում

2.2.22. հասարակության շրջանում սնանկության գործերով կառավարիչների գործունեության հրապարակայնության ապահովման, ինչպես նաև, այդ ոլորտում հասարակության շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքների իրականացում,

2.2.23. համագործակցություն միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների մասնագիտական և այլ կազմակերպությունների հետ փորձի փոխանակման և գործնական շփումների նպատակով,

2.2.24. սնանկության վարույթների  պրակտիկայի ուսումնասիրություն և ընդհանրացում:

2.3. Կազմակերպությունը կարող է իրականացնել սույն կանոնադրությամբ չնախատեսված, սակայն ՀՀ Օրենսդրությանը չհակասող ցանկացած այլ գործունեություն:

 

 3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ   ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

3.1. Կազմակերպության իրավունակությունը ծագում է նրա ստեղծման պահից և դադարում է նրա լուծարման ավարտի պահից:

3.2. Կազմակերպությունն ունի օրենքով և սույն կանոնադրությունով նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան իրավունքներ և կրում է այդ գործունեության հետ կապված պարտականություններ:

3.3 Կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

3.4 Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ:

3.5 Կազմակերպությունը կարող է դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող: 

3.6 Կազմակերպությունն  ունի ինքնուրույն հաշվեկշիռ,  կլոր կնիք, դրոշմ, խորհրդանիշ,      ինչպես նաև ունի հաշիվներ բանկերում՝  ՀՀ արժույթով և արտարժույթով:

3.7 Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝

3.7.1 վերահսկելու իր անդամների գործունեությանը, օրենքով սահմանված պահանջներին, սույն կանոնադրությանն ու կանոններին համապատասխանեցնելու նպատակով,

3.7.2 ընդունելու կարգեր և կանոններ իր անդամների որոկավորումը, մասնագիտական էթիկայի կանոնների կիրառումն ապահովելու  /հանել`, ինչպես նաև կառավարչի լիցենզիա ստանալու/ համար անձանց ստաժավորում իրականացնելու նպատակով,

3.7.3 իր անդամների նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում և տույժերի կիրառւմ /այդ թվում՝ դրամական/՝օրենքի, սույն կանոնադրության, կանոնների  և կարգերի խախտման համար, 

3.7.4 վարելու կառավարիչիների վարկանիշի ռեեստրի,

3.7.5 ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում՝ արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից ստացված եկամուտները,

3.7.6 ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում՝ փոխառու միջոցների ներգրավմամբ  ստանալ վարկեր,

3.7.7 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագրեր և կրել պարտավորություններ,

3.7.8 ինքնուրույն ընտրել իր արտաքին գործունեության վարման կարգը,

3.7.9 ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը,

3.7.10 տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին,

3.7.11 հիմնադրել լրատվության միջոցներ,

3.7.12 կազմակերպել և անցկացնել հանրհավաքներ,

3.7.13 օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում,

3.7.14 ստեղծել առևտրային կազմակերպություններ (տնտեսական ընկերություններ) կամ մասնակից դառնալ այդպիսի կազմակերպություններին,

3.7.15 անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպություններին և ունենալ միջազգային այլ կապեր, համագործակցել այլ կազմակերպությունների, այդ թվում՝ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ, ինչպես նաև համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու և պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծել միություններ կամ անդամակցել նրանց ստեղծած միություններին՝ պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը,

3.7.16 սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ,

3.7.17 կազմակերպությունը  կարող է ունենալ օրենքով սահմանված այլ իրավունքներ:

3.8 Կազմակերպության իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:

3.9 Կազմակերպությունն  իրավունքներ է ձեռք բերում և իրականացնում իր կամքով և ի շահ իրեն, ազատ է պայմանագրի հիման վրա սահմանելու իր իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի՝  օրենսդրությանը  չհակասող ցանկացած պայման:

3.10 Կազմակերպությունը ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր իրավունքների պաշտպանության իրավունք:

3.11 Կազմակերպության  գործունեությունից ստացված շահույթը մասնակիցների միջև չի բաշխվում:

 

4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 
4.1. Կազմակերպությունը  պարտավոր է՝

4.1.1. ցանկացած անձի պահանջով ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 7 օրացուցային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու Կազմակերպության կանոնադրությանը, 

4.1.2. վարել իր անդամների հաշվառումը, 

4.1.3. տարին մեկ անգամ հրավիրել և անցկացնել հերթական ընդհանուր ժողով,

4.1.4. տարին մեկ անգամ պատրաստել իր գործունեության և գույքի օգտագործման  հաշվետվությունները ևներկայացնել հերթական ընդհանուր ժողովի հաստատմանը, ապահովել այդ հաշվետվությունների հրապարակայնորեն  մատչելի լինելը,

4.1.5. օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ    ներկայացնել պետական մարմիններին.

4.1.6. առանց լիազորագրի կազմակերպությանը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացուցային օրվա ընթացքում, պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները և գտնվելու վայրի նոր հասցեի մասին տեղեկությունները,

4.1.7. ՀՀ արդարադատության բնագավառի Պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ պետական կառավարման լիազորված մարմին) պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել կազմակերպության բարձրագույն և մյուս մարմինների որոշումների պատճեները, գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմնի ներկայացուցիչներին ներկա գտնվելու ժողովին,

4.1.8. Առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո. մեկամսյա ժամկետում դիմել պետական գրանցման մարմին՝  սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար,

4.1.9. Կրել օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

 

5.  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ 

 

5.1. Կազմակերպությունն իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով՝ օրենքով սահմանված կարգով: 

5.2. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում պետության պարտավորությունների համար, ինչպես որ պետությունը պատասխանատվություն չի կրում կազմակերպության պարտավորությունների համար:

5.3. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների          համար, ինչպես որ վերջիններս պատասխանատվություն չեն կրում կազմակերպության պարտավորությունների համար:

5.4. Եթե կազմակերպությունը իր անօրինական գործունեությամբ վնաս է հասցրել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց, պարտավոր է այն հատուցել իր գույքի հաշվին՝ օրենքով սահմանված կարգով:

 

6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ  ԿԱՐԳԸ

6.1. Կազմակերպության  գույքը հանդիսանում է կազմակերպության սեփականությունը:

6.2. կազմակերպության սեփականությունը գոյանում է մուտքի վճարներից, անդամավճարներից, դրամաշնորհներից, նվիրատվություններից, սահմանված կարգով իրականացված գործունեությունից և օրենքով չարգելված այլ, այդ թվում օտարերկրյա այլ աղբյուրներից: Կազմակերպության անդամների կողմից սեփականության իրավունքով կազմակերպությանը հանձնած, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված գույքը կազմակերպության  սեփականությունն է: 

6.3. կազմակերպության հիմնադիրները և անդամները կազմակերպությանը որպես սեփականություն հանձնած գույքի (ներառյալ՝  անդամավճարների) նկատմամբ իրավունք չունեն:

6.4. կազմակերպությանը իրեն պատկանող գույքը տիրապետում, օգտագործում և տնօրինում է սույն     կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար ու այդ նպատակներին համապատասխան՝ օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

6.5.  ՀՀ տարածքում  կազմակերպության  սեփականությունը գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո:

6.6. կազմակերպության սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերում:

 

7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ և ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ 

 

7.1. Կազմակերպության անդամ դառնալը կատարվում է կամավորության սկզբունքով: 

7.2. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն կազմակերպության անդամ կարող են լինել այն քաղաքացիները, որոնք պետական լիազոր մարմնի կողմից ստացել է  կառավարչի որակավորում և դիմելու օրվան նախորդած վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարի վարել է որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոններ, կամ անցել է համապատասխան ստաժավորում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում և ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր:  ստացել են սնանկության գործերով կառավարչի գործունեության իրականացման որակավորում:

7.3  Կազմակերպության անդամ դառնալ  ցանկացողները  գրավոր դիմում են ներկայացնում`  կցելով օրենքով և  սույն կանոնադրությամբ պահանջվող բոլոր փաստաթղթերը, հայտնում են Կազմակերպության կանոնադրության գործող կանոններին և կանոնակարգերն և վարքագծի էթիկայի կանոններին հետ իրենց համաձայնության մասին: Դիմումը քննարկվում է դիտորդ խորհրդի նիստում պահանջվող բոլոր փաստաթղթերի ինչպես նաև  մուտքի վճարի առկայության դեպքում: Դիտորդ խորհրդի կողմից տվյալ հարցի կապակցությամբ ընդունվում է որոշում 3-օրյա ժամկետում:         Բացասական որոշման դեպքում վճարված գումարները ետ են վերադարձվում հինգօրյա ժամկետում:

7.4. Կազմակերպության անդամ ընդունված քաղաքացուն տրվում է դիտորդ խորհրդի նիստի որոշման համապատասխան քաղվածքը և համապատասխան նշումով վկայական, որի ձևը հաստատվում է խորհրդի     կողմից:

7.5.  կազմակերպության  յուրաքանչյուր անդամ ընդհանուր ժողովում ունի մեկ ձայնի իրավունք:

7.6. Կազմակերպության անդամն  իրավունք  ունի` - ներկա գտնվել կազմակերպության անդամների ընդհանուր ժողովին, ընտրել և ընտրվել ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում,- ծանոթանալ կազմակերպության ղեկավար մարմինների աշխատանքների արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճեները, կազմակերպության  աշխատանքները  բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ և առաջարկություններ,- ստանալ մասնագիտական օժանդակություն և այլ համապատասխան օգնություն  սնանկության գործերով կառավարչի գործունեության  վերաբերյալ,-      օգտվել կազմակերպության խորհրդատվական, տեղեկատվական և այլ ծառայություններից,- անարգել դուրս գալ անդամությունից  իր գրավոր դիմումի համաձայն: - կանոնադրությամբ սահմանված կարգով բողոքարկել կազմակերպության մարմինների որոշումները  կազմակերպության վերադաս մարմիններին 

7.7. Կազմակերպության անդամը պարտավոր է` -  կատարել կազմակերպության  կանոնադրության պահանջները, ինչպես նաև ընդհանուր ժողովի և դիտորդ խորհրդի որոշումները,      -  պահպանել մասնագիտական վարքագծի էթիկայի կանոնները,      -   հոգ տանել կազմակերպության  հեղինակության բարձրացման համար,      -  սույն կանոնադրությամբ սահմանված կարգով և չափով մուծել անդամավճարը,      -  բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները,- չհրապարակել  կազմակերպության և սպասարկվող կազմակերպությունների առևտրային գաղտնիք համարվող տեղեկությունները:

7.8. Կազմակերպության անդամը կարող է հեռացվել կազմակերպությունից հետևյալ դեպքերում`- փոխկապակցված է պարտատերերի կամ պարտապանի նկատմամբ,- պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայող է,- քրեական գործով հանդես է գալիս որպես մեղադրյալ կամ ամբաստանյալ,- նախկինում դատապարտվել է շահադիտական հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը մարված չէ,- պարտապանի նկատմամբ ունի պահանջ կամ պարտավորություն,- վերջին հինգ տարիների ընթացքում սնանկ է ճանաչվել որպես ֆիզիկական անձ,- սնանկության վերաբերյալ այլ գործերով չի փոխհատուցել կառավարչի պարտավորությունների կատարման հետևանքով պարտատիրոջը կամ պարտապանին պատճառված վնասը,- վերջին մեկ տարվա ընթացքում դատարանի կողմից վաղաժամկետ ազատվել է կառավարչի պարտականությունների կատարումից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով,- դիմում է ներկայացրել կազմակերպությունից դուրս գալու համար.- սահմանված ժամկետում ամսեկան անդամավճարների չվճարում,- սնանկության գործերով կառավարչի գործունեություն իրականացնելիս ՀՀ «Սնանկության մասին» օրենքի խախտումներ` կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից հաստատված կարգով,- կազմակերպության ղեկավար մարմինների` իրենց իրավասությունների սահմաններում կայացված որոշումների չկատարում` կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից հաստատված կարգով,- կազմակերպության գործարար հեղինակությունը վարկաբեկող կամ նյութական վնաս հասցնող գործողությունների  կատարում` կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից հաստատված կարգով:

 

8. ԱՆԴԱՄԱՎՃԱՐՆԵՐԻ  ԵՎ  ՄՈՒՏՔԻ  ՎՃԱՐՆԵՐԻԳԱՆՁՄԱՆ  (ՎՃԱՐՄԱՆ)  ԿԱՐԳԸ

 

8.1. Կազմակերպության անդամներն անդամագրվելիս մուծում են մուտքի վճար, այնուհետև` ամսեկան անդամավճար: Կազմակերպության  անդամների մուտքի վճարի չափը կազմում է 500.000 ՀՀ  դրամ,  իսկ ամսեկան անդամավճարի չափը` 1.000 ՀՀ դրամ, ինչպես նաև լրացուցիչ անդամավճար` սնանկության վարույթում ստացված հավելյալ վարձատրությունից 5%-ի չափով: Մուտքի վճարի և ամսեկան  անդամավճարի չափերը կարող են փոփոխվել ընդհանուր ժողովի  որոշմամբ:

8.2. Յուրաքանչյուր  ամսվա  անդամավճարի գումարը  անդամների   կողմից  պետք  է  մուծվի  միչև  տվյալամսվան հաջորդող ամսվա 10-ը իսկ լրացուցիչ անդամավճարը, անդամի կողմից վարձատրությունը ստանալուց հետո 5-օրյա ընթացքում: 

8.3. Երկու ամսվա ամսեկան անդամավճար և սահմանված ժամկետում լրացուցիչ անդամավճարը չմուծելու դեպքում կազմակերպության անդամի  անդամությունը դադարեցնելու հարցը  սահմանված կարգով ներկայացվում է ընդհանուր ժողովին՝ վերջնական որոշում կայացնելու նպատակով:

8.4. Կազմակերպության նոր անդամագրված անդամների ամսեկան անդամավճարի մուծումը  սկսվում է  խորհրդի կողմից անդամագրվելու  վերաբերյալ համապատասխան որոշում ընդունելուն հաջորդող ամսվանից:                         

 

9.  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

9.1. Կազմակերպության կառավարման մարմիններն են՝-     ընդհանուր ժողովը,- դիտորդ խորհուրդը,- գործադիր տնօրենը:ա/  ընդհանուր  ժողովը

9.2 Կազմակերպության բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է (այսուհետ՝ ընդհանուր ժողով), որն ունի կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք: 

9.3 Կազմակերպության հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ, սույն կանոնա-դրությամբ նախատեսված կարգով:  

9.4 Հերթական ընդհանուր ժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսվելու տեղի, օրվա ու ժամի մասին անդամներին ծանուցվում է պատվիրված նամակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ այլ պատշաճ եղանակով  ոչ ուշ քան ընդհանուր ժողովից 14 օր առաջ:

9.5. Արտահերթ ընդհանուր ժողով հրավիրվում է անդամների մեկ երրորդի, վերհսկիչ կամ կարգապահական     հանձնաժողովների պատճառաբանված պահանջի դեպքում, ոչ ուշ քան, 14 օրացուցային օրվա ընթացքում: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել նաև դիտորդ խորհրդի կամ դիտորդ խորհրդի նախագահի կողմից՝   պատճառաբանված պահանջի դեպքում ոչ ուշ, քան նման պահանջ ներկայացնելուց հետո 14 օրացուցային օրվա ընթացքում: Արտահերթ ընդհանուր  ժողովի օրակարգի, անցկացման տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն հերթական ընդհանուր ժողովի հրավիրման համար նախատեսված  եղանակով՝ ընդհանուր ժողովի անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ:

9.6. Ընդհանուր Ժողովի բացառիկ իրավասությունն է՝ 

9.6.1. Կազմակերպության կանոնադրության, կանոնների, կարգերի ընդունումը և դրանցում փոփոխությունների կատարումը,

9.6.2. կազմակերպության անդամին անդամությունից զրկելը,

9.6.3. կազմակերպության դիտորդ խորհրդի, վերահսկիչ ծառայության, կարգապահական հանձնաժողովի անդամների և ղեկավարների ընտրությունը ինչպես նաև նրանց լիազորությունների դադարեցումը,

9.6.4. կազմակերպության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը,

9.6.5. կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը,

9.6.6.  կազմակերպության  վերակազմակերպման մասին որոշման ընդունումը, գույքի փոխանցման   ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի հաստատումը՝ բացի դատարանի վճռով վերակազմակերպումից,

9.6.7. կազմակերպության  լուծարման մասին որոշման ընդունումը՝ բացի դատարանի վճռով լուծարումից:

9.6.8. նպատակային  ներդրումների  սահմանումը.

9.6.9. ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարի չափը սահմանելը.  Օրենքով և սույն կանոնադրությամբ ընդհանուր ժողովը իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների երկու երրորդը: Ընդհանուր ժողովում որոշումները ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերով՝ բոլոր անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով: Ընդհանուր ժողովի ընթացքի արձանագրման փաստաթղթերը պահվում են առնվազն հինգ տարի:բ/ Դիտորդ խորհուրդը

9.7. Դիտորդ խորհուրդը հանդիսանում է  կազմակերպության ղեկավարման   մշտապես        գործող կոլեգիալ մարմին,

9.8. Դիտորդ խորհուրդը  իրականացնում է կազմակերպության  գործունեության ընդհանուր  ղեկավարումը բացառությամբ  ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված  հարցերի, իսկ դիտորդ խորհրդի  իրավասության հարցերը չեն կարող փոխանցվել գործադիր մարմնին: 

9.9. Դիտորդ խորհուրդի անդամը չի կարող միաժամանակ լինել գործադիր տնորեն, կամ գործադիր մարմնի անդամ /ղեկավար/, կարգապահական հանձնաժողովի անդամ /ղեկավար/. 

9.10. Դիտորդ   խորհուրդի  իրավասությունն է` - տարեկան հաշվետվության  և հաշվապահական հաշվեկշռի քննարկումը և ընդհանուր ժողովին ներկայացումը,- կազմակերպության բյուջեի հաստատումը և նրանում փոփոխությունների կատարումը,- հերթական և արտահերթ ընդհանուր ժողովի հրավիրումը և ժողովի օրակարգի  որոշումը,- կազմակերպության անդամների ընդունումը, - կազմակերպության անդամների  նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցների  կիրառումը- կազմակերպության ընթացիկ գործունեության վարումը ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում. - վարքագծի էթիկայի կանոնների. կարգապահական հանձնաժողովի կանոնների և կարգերի մշակումը և ընդհանուր ժողովի հաստատման ներկայացումը,- կազմակերպության հանձնաժողովների գործունեության մասին հիմնական դրույթների, ինչպես նաև վերջիններիս կանոնակարգերի, առանձնացված ստորաբաժանումների,  հիմնարկների ստեղծման և լուծարման կանոնոդրությունների, կանոնակարգերի նախագծերի նախապատրաստում և ընդհանուր ժողովի հաստատման ներկայացում,- սնանկության գործով կառավարիչների հաշվետվությունների  հավաքագրման, մշակման և պահպանման  ձևերի  և  կարգի  սահմանումը:

9.11. Դիտորդ խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են խորհրդի անդամների կեսից ավելին: 

9.12. Դիտորդ խորհուրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների  հավասարության դեպքում դիտորդ խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է :

9.13. Դիտորդ խորհուրդն ընտրվում է ընդհանուր  ժողովի կողմից 3 տարի ժամկետով և բաղկացած է 7 անդամից`  ներառյալ՝ դիտորդ խորհրդի նախագահը : Դիտորդ խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Դիտորդ խորհրդի անդամների մեկ երրորդի կամ դիտորդ խորհրդի նախագահի պահանջով կարող են հրավիրվել նաև արտահերթ նիստեր: 

9.14. Դիտորդ խորհրդի անդամների ընտրության ժամանակ Կազմակերպության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի առաջադրել մեկ թեկնածություն, այդ թվում իր թեկնածությունը: Առաջադրումների արդյունքում կազմվում է թեկնածուների ցուցակը: Ցուցակում ընդգրկված ցանկացած թեկնածու կարող է ինքնաբացարկ հայտնել: Ընտրությունները անց են կացվում փակ կամ բաց քվեարկության ձևով` ընդհանուր ժողովի որոշմամբ: Քվեարկության ընթացքում կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետք է քվեաթերթիկում նշի 7 թեկնածու: Քվեարկության արդյունքներով կազմվող ցուցակի մեջ են մտցվում ընտրվողների քանակին համապատասխան այն թեկնածուների անունները, որոնք հավաքել են առավելագույն  ձայները: Ինքնաբացարկի դեպքում ցուցակի մեջ է մտցվում հաջորդ շատ ձայն հավաքած թեկնածուն: Ընդհանուր ժողովի որոշումը դիտորդ խորհրդի անդամների ընտրության հարցում ընդունվում է սույն կանոնադրության 9.6.9. կետով սահմանված ձևով:

9.15. դիտորդ խորհրդի նախագահն ընտրվում է դիտորդ խորհրդի  կողմից 3 տարի ժամկետով դիտորդ խորհրդի անդամների ձայների 2/3-ով: Դիտորդ  խորհրդի նախագահը

9.16. Դիտորդ   խորհրդի նախագահը հրավիրում է դիտորդ խորհրդի նիստեր և նախագահում դրանք.

9.17. կազմակերպում է դիտորդ խորհրդի, վերահսկում կազմակերպության ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև, կոորդինացնում և ապահովում է նրանց և հանձնաժողովների համագործակցությունը

9.18.  կազմակերպում է դիտորդ խորհրդի  նիստերի արձանագրությունների վարումը  9.19.  իրականացնում է ընդհանուր ժողովի ու դիտորդ խորհրդի կողմից տրված այլ լիազորություններ:

9.20. դիտորդ խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է   խորհրդի կազմից տարիքով ավագը: Գ/ Գործադիր տնօրենը

9.21. Կազմակերպության գործադիր տնօրենը ընտրվում կամ նշանակվում է դիտորդ խորհրդի կողմից և իր գործունեության համար հաշվետու է միայն դիտորդ խորհրդին: 

9.22. Գործադիր տնօրենն իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, գործում է կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը, տնօրինում է նրա գույքը, այդ թվում՝ ֆինանսական ռեսուրսները,  վարձու  աշխատողների համար իրականացնում է գործատուի  գործառույթներ (ներառյալ՝ վարում և պահպանում է վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը կամ կարող է դրա վարումը   և պահպանումը լիազորել ու հանձնարարել իրակակացնելու այլ՝ համապատասխան պաշտոնատար անձի) տալիս է լիազորագրեր, բանկերում բացում է բանկային և այլ հաշիվներ, արձակում է հրամաններ, վարձու աշխատողներին տալիս է կատարման  համար պարտադիր ցուցումներ, կազմում և դիտորդ խորհրդի հաստատմանն է ներկայացնում գործադիր մարմնի կառուցվածքը, հաստիքացուցակը և բյուջեն, իրականացնում է դիտորդ  խորհրդի կողմից սահմանված այլ լիազորություններ:  

9.23. Գործադիր տնօրենը արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու համար /պատճառաբանված/ նիջնորդություն է ներկայացնում դիտորդ խորհրդի քննարկմանը:

 

10. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 
10.1. Կարգապահական հանձնաժողովը՝ կազմակերպությունում մշտապես գործող մարմին է, որը բաղկացած է 5 անդամից և ընտրվում են ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով, ներառյալ հանձնաժողովի ղեկավարը:

10.2. Կարգապահական հանձնաժողովի անդամը պետք է ունենա համապատասխան որոկավորում և ՀՀ օրենքով սահմանված կարգով պետք է հաշվառված լինի որպես անհատ ձեռնարկատեր և չի կարող միաժամանակ լինել դիտորդ խորհրդի անդամ, գործադիր տնօրեն /կամ վարչության անդամ/ կամ գործադիր մարմնի աշխատակից:

10.3. Կարգապահական հանձնաժողովըն իր գործունեությունը իրականացնում է սույն կանոնադրությամբ, ընդհանուր ժողովի կողմից հաստատված կանոններով և կարգերով սահմնված կարգով վերահսկում է  կազմակերպության անդամների գործունեության համապատասխանությունը օրենքին, սույն կանոնադրությանը, ընդհանուր ժողովի հաստատված կանոններին և կարգերին, խախտում թոիյլ տված անձանց նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցում և համապատասխան տույժեր կիրառում: 

 

11. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ

 
11.1. Կազմակերպությունն իր կանոնադրական նպատակները և խնդիրներն իրականացնելու նպատակով կարող է ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ՝  մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև առևտրային կազմակերպություններ կամ մասնակից դառնալ այդպիսի կազմակերպություններին:

11.2 առանձնացված ստորաբաժանումներն իրավաբանական անձ չեն, կարող են օգտվել գույքով՝       կազմակերպության  կողմից հաստատված կանոնադրության հիման վրա:

11.3 կազմակերպության  առանձնացված ստորաբաժանումներ և առևտրային կազմակերպություններ հիմնադրելու իրավունք ունի Խորհուրդը, որն էլ հաստատում է նրանց կանոնադրությունները:

11.4 Ներկայացուչցությունների, մասնաճյուղերի և  առևտրային կազմակերպությունների  ղեկավարները նշանակվում են գործադիր տնօրենի կողմից դիտորդ խորհրդի որոշման հիման վրա: 1

 

2.     ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 
12.1 Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կազմակերպության վերահսկիչ ծառայությունը:

12.2.Կազմակերպության վերստուգիչ ծառայությունը հանձնաժողովը ընտրվում է ժողովի կողմից 3 տարի ժամկետով՝ 3 անդամից, ներառյալ ծառայության ղեկավարը: 

12.3.Վերստուգիչ ծառայությունը իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են տարեկան երկու անգամ: Վերստուգիչ ծառայության ղեկավարի կամ դիտորդ խորհրդի նախագահի պահանջով կարող են հրավիրվել նաևվերահսկիչ ծառայության արտահերթ նիստեր:

12.4.Կազմակերպության վերստուգիչ ծառայությունը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Ծառայությունը որոշումներն ընդունում է ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում ծառայության ղեկավարի ձայնը վճռորոշ է :

12.5.Վերստուգիչ ծառայությունը հետևում է Կազմակերպության անդամների, անդամության թեկնածուների կողմից որոշումների կատարմանը, Կազմակերպության գույքի պահպանմանը, ստուգում է Կազմակերպության փաստաթղթերը, այդ թվում՝ հաշվեկշիռը, ընդհանուր ժողովին ներկայացնելու նպատակով տալիս է եզրակացություն Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև վերահսկում է կազմակերպության գործունեությունը:

12.6.Վերստուգիչ ծառայությունը իրավասու է Կազմակերպության պաշտոնատար անձանցից ու աշխատողներից պահանջել և ստանալ գրավոր կամ բանավոր տեղեկատվություն:

12.7.Վերստուգիչ ծառայությունը պարտավոր է իր հաշվետվությունը ներկայացնել ընդհանուր ժողով Կազմակերպության գործունեության արդյունքների, հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների մասին:

 

13.   ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ  և   ԼՈՒԾԱՐՈՒՄԸ  

  

13.1. Կազմակերպության վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է նրա ընդհանուր ժողովի որոշման հիման վրա կամ դատական        կարգով: Կազմակերպությունը համարվում է վերակազմակերպված, բացառությամբ միացման ձևի,  նոր առաջացած կազմակերպության՝ օրենքով սահմանված կարգով պետական գրանցման   պահից:

13.2.Կազմակերպությունը  այլ կազմակերպության հետ միացման ձևով վերակազմակերպվելիս,  նրանք համարվում են վերակազմակերպված-միացված՝ կազմակերպության գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:

13.3. Կազմակերպության լուծարումը հանգեցնում է դրա գործունեության դադարմանը՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցվելու:  Կազմակերպությունը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը՝ դադարած, նրա գործունեության դադարման պետական գրանցման պահից:

13.4. Կազմակերպությունը  կարող է կամավոր լուծարվել ընդհանուր ժողովի որոշմամբ:

13.5. Կազմակերպությունը հարկադիր լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

13.6.  Կազմակերպությունը   լուծարումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

13.7. Կազմակերպությունը  լուծարման դեպքում պարտատերի պահանջները բավարարելուց հետո  մնացած գույքն ուղղվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա  անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:

13.8. Կազմակերպության լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարվում են օրենքով սահմանված կարգով: 

 

2005թ. «ՍԳԿԿ» ԻԿԿ Կանոնադրություն

2007թ. «ՍԳԿԿ» ԻԿԿ Կանոնադրություն

2011թ. «ՍԳԿԿ» ԻԿԿ Կանոնադրություն

2012թ. «ՍԳԿԿ» ԻԿԿ Կանոնադրության փոփոխություն 

2015թ. «ՍԳԿԿ» ԻԿԿ Կանոնադրություն

2016թ. «ՍԳԿԿ» ԻԿԿ Կանոնադրության փոփոխություն 

 2023թ. «ՍԳԿԿ» ԻԿ Կանոնադրություն նոր խմբագրությամբ