ԴԻՏՈՐԴ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ 27.02.2017թ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

27.02.2017թ. կայացած <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի նիստի

 

        Նիստին մասնակցում էին՝

         Խորհրդի նախագահ Արսեն Չիտչյանը.

Անդամներ՝ Հովհաննես Եղյանը, Գևորգ Ավագյանը, Վահագն Ավագյանը, Խաչատուր Ղահրամանյանը, Սուսաննա Ասլանյանը.

Նիստին չէր մասնակցում Լևոն Պետրոսյանը, սակայն նա 20.02.2017թ. լիազորագիր էր ներկայացրել, ըստ որի լիազորում էր Վահագն Ավագյանին իր անունից հանդես գալու 27.02.2017թ. կայանալիք <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի նիստին, քվեարկելու իր փոխարեն և իրականացնելու կանոնակրգով սահմանված դիտորդ խորհրդի անդամի բոլոր լիազորությունները:

Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել օրակարգում ընդգրկված հարցի վերաբերյալ:

 

Օրակարգ 

  1. <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 29.2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն 65 տարին լրացած, սակայան 70-ը չբոլորած սնանկության գործով կառավարիչ՝ Հայկ Կոշեցյանի հետագա գործունեության ծավալման հարցի քննարկում:
  2. <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 29.2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն 65 տարին լրացած, սակայան 70-ը չբոլորած սնանկության գործով կառավարիչ՝ Ալիկ Գևորգյանի հետագա գործունեության ծավալման հարցի քննարկում:
  3. Ընթացիկ հարցեր:

 

Ելույթ ունեցավ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը, ով ներկայացրեց օրակարգի հարցերի փակ քվեարկման կարգը, ապա առաջարկեց քննարկել 65 տարին լրացած, սակայան 70-ը չբոլորած սնանկության գործով կառավարիչներ՝ Հայկ Կոշեցյանի և Ալիկ Գևորգյանի հետագա գործունեության ծավալման հարցը:

Օրակարգի 1-ին և 2-րդ հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումն հայտնեցին Հովհաննես Եղյանը, Գևորգ Ավագյանը, Վահագն Ավագյանը, Խաչատուր Ղահրամանյանը:

Դիտորդ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը ներկայացրեց քվեաթերթիկի բովանդակությունը, այն է՝

Քվեաթերթիկ 

<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 29.2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն 65 տարին լրացած, սակայան 70-ը չբոլորած սնանկության գործով կառավարչի հետագա գործունեության ծավալման ժամկետը.

  1. 1.      չերկարաձգել
  2. 2.      երկարաձգել մեկ տարի /27.02.2017թ.-27.02.2018թ./
  3. 3.      երկարաձգել երկու տարի /27.02.2017թ.-27.02.2019թ./
  4. 4.      երկարաձգել երեք տարի /27.02.2017թ.-27.02.2020թ./
  5. 5.      երկարաձգել չորս տարի /27.02.2017թ.-27.02.2021թ./
  6. երկարաձգել հինգ տարի /27.02.2017թ.-27.02.2022թ./,

ապա առաջարկեց դիտորդ խորհրդի անդամներին փակ քվեարկության դնել օրակարգի 1-ին հարցը:

Դիտորդ խորհրդի անդամները ստորագրեցին քվեաթերթիկներ ստանալու փաստը  հավաստող՝ 27.02.2017թ. <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի քվեաթերթիկների ցուցակը:

Հարցը դրվեց  փակ քվեարկության.

Քվեարկության արդյունքով Հայկ Կոշեցյանը ստացավ՝

2 ձայն-5 տարի

1 ձայն-4 տարի

2 ձայն-3 տարի

1 ձայն- 2 տարի

1 ձայն-1 տարի

 

<<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդը որոշեց.

 

Կազմել նոր քվեաթեթիկներ՝ 4-րդ և 6-րդ տարբերակներից բաղկացած և անցկացնել կրկնակի փակ քվեարկություն՝ 4-րդ և 6-րդ տարբերակների հավասաձաչափ ձայներ հավաքելու պատճառով:

 

Դիտորդ խորհրդի անդամները ստորագրեցին նոր քվեաթերթիկներ ստանալու փաստը  հավաստող՝ 27.02.2017թ. <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի քվեաթերթիկների ցուցակը:

 

Հարցը դրվեց  կրկնակի փակ քվեարկության.

 

Քվեարկության արդյունքով Հայկ Կոշեցյանը ստացավ՝

1 ձայն-5 տարի

6 ձայն-3 տարի

 

<<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդը որոշեց.

 

 <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության անդամ՝ Հայկ Կոշեցյանի գործունեության ժամկետը երկարաձգել 3 տարով: 

 

Դիտորդ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը, առաջարկեց դիտորդ խորհրդի անդամներին փակ քվեարկության դնել օրակարգի 2-րդ հարցը:

Հարցը դրվեց  փակ քվեարկության.

Քվեարկության արդյունքով Ալիկ Գևորգյանը ստացավ՝

 

4 ձայն-5 տարի

2 ձայն-3 տարի

1 ձայն-2 տարի

 

<<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդը որոշեց.

 

<<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության անդամ՝ Ալիկ Գևորգյանի գործունեության ժամկետը երկարաձգել 5 տարով:

 

 

Միաժամանակ դիտորդ խորհուրդը քննարկեց և եկավ այն եզրակացության, որ 27.02.2017 թվականից պետք է արգելափակել <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության անդամներ՝ Ալիկ Գևորգյանի և Հայկ Կոշեցյանի  <<ՍԳԿԿ>> ԻԿ կազմակերպության ինտերնետային կայքում իրենց կողմից հայտարարագրված տարածքներում հայտ ներկայացնելու, վիճակահանությամբ գործեր շահելու հնարավորությունը, քանր որ նոր գործեր վարելու և ավարտին հասցնելու համար նրանց ժամանակը միգուցե չբավարարի:

 

Դրվեց  քվեարկության.

 

Կողմ-5

Դեմ-2

Ձեռնպահ-0

 

<<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդը որոշեց.

 

27.02.2017 թվականից արգելափակել <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության անդամներ՝ Ալիկ Գևորգյանի և Հայկ Կոշեցյանի  <<ՍԳԿԿ>> ԻԿ կազմակերպության ինտերնետային  կայքում իրենց կողմից հայտարարագրված տարածքներում հայտ ներկայացնելու, վիճակահանությամբ գործեր շահելու հնարավորությունը:

 

 

Խորհրդի նախագահ՝                                                          Ա.Չիտչյան

 

 

Նիստի քարտուղար՝                                                            Լ.Գրիգորյան