16.01.2012

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N 1
ՙՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱ»

ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի և կարգապահական հանձնաժողովի 16.01.2012թ. ընդլայնված նիստի

 

Մասնակցությամբ`

 

Դիտորդ խորհրդի նախագահ`  Հրանտ Ղամբարյանի

Խորհրդի անդամներ` Խաչիկ Նազարյանի, Վահագն Ավագյանի,  Գևորգ Ավագյանի, Լևոն Պետրոսյանի, Ռուբեն Խալաթյանի

 

Կարգապահական հանձնաժողովի նախագահ`  Խաչատուր  Ղահրամանյանի

Հանձնաժողովի անդամներ`  Աղասի Արսենյանի, Արման Սարգսյանի, Սոֆյա Դավթյան

 

Օրակարգում

 

          Սնանկության գործերով  կառավարիչ Թելման Անդրանիկի Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու  վերաբերյալ հարցի քննարկումը:

 

Նիստին ներկայացել էին Օսան Միքայելյանի սնանկության կառավարիչ Թելման Անդրանիկի Հովհաննիսյանը:

Նիստը բացեց դիտորդ խորհրդի նախագահ Հ.Ղամբարյանը, որը և ներկայացրեց ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ մուտք եղած ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության 06.12.2011թ. թիվ 7/1-65/2 գրությունը, կից Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ՝ Կ.Խանումյանի 30.11.2011թ. իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը / 30.11.2011թ. հաստատված Կոտայքի մարզի դատախազի տեղալալի կողմից/:

Դիտորդ խորհրդի նախագահ Հ.Ղամբարյանը առաջարկեց դիտորդ խորհրդի անդամներին քվեարկել սնանկության գործերով  կառավարիչ Թելման Անդրանիկի Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը և պարզել Օսան Միքայելյանի սնանկության կառավարիչ Թ. Հովհաննիսյանի գործողություններում առկա են արդյոք խախտումներ և որոնք են խախտման շրջանակները:

Խորհրդի անդամները միաձայն որոշեցին` հարուցել կարգապահական վարույթ:

Այնուհետև դիտորդ խորհրդի նախագահ  Հ.Ղամբարյանը առաջարկեց կարգապահական հանձնաժողովին անցնել օրակարգի հարցի քննարկմանը:

Կարգապահական հանձնաժողովի նախագահ Խ.Ղահրամանյանը ներկայացրեց Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ՝ Կ.Խանումյանի 30.11.2011թ. իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը և նրանում առկա որոշ փաստական հանգամանքները:

Մասնավորապես նշվեց Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ՝ Կ.Խանումյանի 30.11.2011թ. իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ հաստատված փաստական հանգամանքներ.

- 2011թ. օգոստոսի 2-ին Թելման Անդրանիկի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 214 հ.2 մասով և 325 հ. 1-ին մասով այն բանի համար, որ նա հանդիսանակով կազմակերպության ներկայացուցիչ կեղծ փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու միջոցով իր կարգադրիչ և այլ լիազորությունները օգտագործել է որիշ անձանց վնաս պատճառելու նպատակով, որի հետևանքով առաջացրել է ծանր հետևանք, այն է՝ Թելման Հովհաննիսյանը հանդիսանալով առևտրային կազմակերպության ներկայացուցիչ և սնանկ ճանաչված Օսան Սերյոժայի Միքաելյանի գործերի կառավարիչ, խախտելով ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի ՙՊարտատերերի ժողովը և խորհուրդը՚ 5-րդ գլխի հոդվածների պահանջները, պատշաճ կարգով չի ծանուցել և անցկացրել պարտատերեի ժողովը, ինչի փոխարեն կեղծել է աճուրդիիրականացման վերաբերյալ անվճարունակ ճանաչված Օսան Միքայելյանի 10.03.2010թ. և 13.04.2011թ. պարտատերերի ժողովների արձանագրությունները, քվեաթերթիկները, ստացականները և ՙԿառնուտ՚ արտադրական կոպերատիրվի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի, Աբովյանի տարածքային հարկային տեսուչ Հովհաննես Ղազարյանի, Օսան Միքայելյանի ստորագրությունները …:

- Մեղադրյալ Թ.Հովհաննիսյանը ծանոթացել է փորձագետի թիվ 1698 եզրակացությանը  և որևէ միջնորդություն չի ներկայացրել: Լրացուցիչ ցուցմունք է տվել այն մասին, որ բոլոր ստորագրությունները, բացի Գ.Հարությունյանից ինքն է կատարել և 02.08.2011թ. առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու դեռևս 12.08.2011թ. և 28.10.2011թ. Թ.Հովհաննիսյանի խնդրել է իր նկատմամբ կիրառել համաներում՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հռչակումն 20-րդ տարեդարցի կապակցությամբ 2011թ. մայիսին ընդունված համաներումը:

Վերոգրյալը հիմնավորվել է՝ տուժող Օսան Սերյոժայի Միքայելյանի, վկաներ Արա Հայկազի Միքայելյանի, Արսեն Վասիլի Չիտչյանի, Հովհաննես Յուրիկի Ղազարյանի, Գարիկ Մարտինի Հարությունյանի, Կարինե Ֆելիքսիմի Հովհաննիսյանի, Արթուր Պետրոսի Հակոբյանի, Զոհրապ Երջանիկի Շահբազյանի, Արկադի Հայրապետի Սուքիասյանի և մեղադրյալ Թելման Անդրանիկի Հովհաննիսյանի ցուցմունքներով, փորձագետի թիվ 1698 եզրակացությամբ, ինչպես նաև սույն քրեական գործում առկա այլ տվյալներով:

Այսպիսով՝ կատարված նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ Թելման Անդրանիկի Հովհաննիսյանը կատարել է հանցավոր արարքներ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասով և 325 հոդվածի 1-ին մասվ:

Հիմք ընդունելով 2011թ. մայիսի 26-ին ընդունված ՙՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարցի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին՚ ՀՀ ԱԺ որոշման 6-րդ հոդվածի 1-ին կետը, 13-րդ, 14-րդ հոդվածները և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի  1-ին մասի 13 կետով, 261-263 հոդվածներով

ՈևՈՇԵՑԻ

1. Թիվ 20107211 քրեական գործով մեղադրյալ Թելման Անդրանիկի Հովհաննիսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել և կարճել քրեական գործով վարույթը՝ համաներման ակտի ընդունման հիմքով:՞

2. Վերացնել մեղադրյալ Թելման Անդրանիկի Հովհաննիսյանի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

3.  Որորշման մասին հայտնել կողմերին, պարզաբանել որոշումը բողոքարկելու իրավունքն և կարգը, ուղարկել որոծման մեկ օրինակն:

4.  Որոշման մեկ օրինակն քրեական գործի հետ միասին ուղարկել Կոտայքի մարզի դատախազին որոշման օրինականությունը ստուգելու համար:

 

Կարգապահական հանձնաժողովի նախագահ Խ.Ղահրամանյանը առաջարկեց լսել  Օսան Միքայելյանի սնանկության կառավարիչ Թ. Հովհաննիսյանին, սակայն նշեց, որ հանձնաժողովը  չի քննարկում օրինական ուժի մեջ մտած ակտը / Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ՝ Կ.Խանումյանի 30.11.2011թ. իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը/ և դրանով հաստատված հանգամանքները և իրավասու էլ չի այն քննարկել,  սակայն հանձնաժողովը պարտավոր է ապահովել Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ՝ Կ.Խանումյանի 30.11.2011թ. իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման պատճառաբանական մասում ընկած հանգամանքների շուրջ Օսան Միքայելյանի սնանկության կառավարիչ Թ.Հովհաննիսյանի սնանկության վարույթի շրջանակներում գործողությունների  փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ  քննարկումը` բացահայտելով գործի բոլոր հանգամանքները:

Խ.Ղահրամանյանը մասնավորապես խնդրեց հանձնաժողովի անդամներին և Թ.Հովհաննիսյանին ուսումնաիրել վերջինիս այն գործողությունները որոնք դրված են Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ՝ Կ.Խանումյանի 30.11.2011թ. իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման հիմքում:

Այնուհետև Կարգապահական հանձնաժողովի նախագահ Խ.Ղահրամանյանը առաջարկեց կարգապահական հանձնաժողավի և դիտորդ խորհրդի անդամներին հարցեր ուղղել Թ.Հովհաննիսյանին իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ եթե այդպիսիք առկա են:

Արման Սարգսյանը հարց ուղղեց Թ.Հովհաննիսյանին, որ վերջինս օրենքով սահմանված կարգով բողոքարկել է  Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ՝ Կ.Խանումյանի 30.11.2011թ. իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշոիմը թե ոչ, եթե այո ապա երբ և որ մարմնին է ներկայացվել բողոքարկումը, ինչպես նաև որն է դրա ապացույցը /հարցին միացան նաև Խաչատուր  Ղահրամանյանը և Ռուբեն Խալաթյանը/:

Խոսք տրվեց Օսան Միքայելյանի սնանկության կառավարիչ Թ.Հովհաննիսյանին, որը  հայտնեց հանձնաժողովին, որ ինքը լիովին համաձայն չէ Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ՝ Կ.Խանումյանի 30.11.2011թ. իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման հետ և նշեց, որ հիշյալ որոշմումը բողոքարկվել է և առկա է դատաձեռագրաբանական այլ եզրակացություն որով չի հիմնավորվում իր կողնից ստորագրությունները կեղծելու հանգամանքը:

Այնուհետև հնչեցված հարցը հստակեցնելու նպատակով խնդրվեց հայտնել, որ մարմնին է ուղվել Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ՝ Կ.Խանումյանի 30.11.2011թ. իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման բողոքարկումը, գործը վերահսկող դատախազին թե մեկ այլ տեղ:

Թ.Հովհաննիսյանը հայտնեց որ այդ հարցով զբաղվել է իր փաստաբանը և հիշյալ որոշումը բողոքարկել են ոչ թե դատախազին այլ ոստիկանություն:

Թ.Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ հիշյալ սնանկության գործով ժողովներին բոլոր պարտատերերը ներկա են եղել, սակայն ինքը անձամբ չի տեսել թե ով որտեղ է ստորագրում և ոնց է ստորագրում:

Այնուհետև ևս հարց ուղվեց Լևոն Պետրոսյանի կողմից Թ.Հովհաննիսյանին այն մասին, որ եթե ինչպես ինքն է ասում որ բոլոր պարտատերերը ներկա են եղել ժողովին, ապա ինչու են քննիչի մոտ բացատրություններ տվել որ իրենք չեն ստորագրել և փորձաքննությունով ել դա հիմնավորվում է:

Թ.Հովհաննիսյանը հայտնեց, որ իրեն հայտնի չեն թե ինչու են պարտատերերը քննիչի մոտ նման բացատրություններ տվել:

Ինչպես կարգապահական հանձնաժողովի, այնպես էլ դիտորդ խորհրդի անդամները  կարգապահական վարույթի շրջանակներում հարցեր ողղեցին  Թ.Հովհաննիսյանին: Հիշյալ հարցերը վերաբերվում եին հիմնականում Թ.Հովհաննիսհնիսհանի կողմից Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ՝ Կ.Խանումյանի 30.11.2011թ. իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացրած բողոքին, ներկայացման ժամկետներին և այն հիմնավորող ապացույցներին:

 

Այնուհետև Կարգապահական հանձնաժողովի նախագահ Խ.Ղահրամանյանը առաջարկեց ներկաներին սույն նիստը հետաձգել և հնարավորություն տալ Թ.Հովհաննիսյանին գրավոր ներկայացնել իր դիրքորոշումը առկա խնդրի վերաբերյալ և ներկայացնել արծարծված փաստական հանգամանքների վերաբերյալ իր առարկությունները հիմնավորող ապացույցներ /ինչպես նշում է Թ.Հովհաննիսյանը տվյալ որոշումը բողոքարկված է/, քանի որ տվյալ պահին առկա է միայն Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ՝ Կ.Խանումյանի 30.11.2011թ. իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը:

Կարգապահական հանձնաժողովը միաձայն որոշեց.

  Սնանկության գործերով  կառավարիչ Թելման Անդրանիկի Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու  վերաբերյալ հարցի քննարկումը հետաձգել մինչև 30.01.2012թ. ժամը 16-00 և մինչ այդ ժամանակ տալ Թելման Հովհաննիսյանին գրավոր ներկայացնելու իր դիրքորոշումը /առարկությունները/, ինչպես նաև ներկայացնել առարկությունների հիմքում դրված ապացույցներ :