17.05.2011

 

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N 1/2

 

ՙՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱ՚

ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի և

կարգապահական հանձնաժողովի 17.05.2011թ. ընդլայնված նիստի

 

Մասնակցությամբ`

Կարգապահական հանձնաժողովի նախագահ` Խաչատուր  Ղահրամանյանի

Հանձնաժողովի անդամներ` Գագիկ Բարխուդարյանի, Աղասի Արսենյանի,Արման Սարգսյանի, Սոֆյա Դավթյանի

 

Դիտորդ խորհրդի նախագահ` Հրանտ Ղամբարյանի

 Խորհրդի անդամներ` Լևոն Պետրոսյանի,  Ռուբեն Խալաթյանի,  Վահագն Ավագյանի

 

Օրակարգում

 

          Սնանկության գործերով  կառավարիչ Ռոբերտ Արամի Մարգարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու  վերաբերյալ հարցի քննարկումը:

 

Նիստին չէին ներկայացել դիմումատու` Արմեն Մկրտչյանը և  ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռոբերտ Մարգարյանը,   սակայն վերջինս 13.05.2011թ. ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ գրասենյակ էր ներկայացրել պատասխան` Արմեն Մկրտչյանի ներկայացրած  դիմումի կապակցությամբ, ինչպես նաև ներկայացրել էր որոշ ապացույցներ:

 

Կարգապահական հանձնաժողովի անդամները որոշեցին 17.05.2011թ. նշանակված  նիստը անցկացնել դիմումատու` Արմեն Մկրտչյանի և ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռոբերտ Մարգարյանի բացակայությամբ:

Կարգապահական հանձնաժողովի նախագահ  Խ.Ղահրամանյանը հրապարակեց  ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի սնանկության գործով  կառավարչի ներկայացրած  պատասխանն և հանձնաժողովի անդամների հետազոտմանը ներկայացրեց  կառավարչի կողմից ներկայացրած փաստաթղթերը:

 

Գնահատելով գործում առկա ապացույցները կարգապահական հանձնաժողովը հաստատված է համարել հետևյալ փաստերը.

 

1.         ՙԱրմանս՚ ՍՊԸ-ի սնանկության վարույթի  շրջանակներում Դիմումատու Արմեն Մկրտչյանը հանդիսանում է  ՙԱրմանս՚ ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն,

2.         ՙԱրմանս՚ ՍՊԸ-ի սնանկության վարույթի շրջանակներում Դիմումատու Արմեն Մկրտչյանը հանդիսանում է  երրորդ անձ գրավատու ՙՀայպեռլիտ՚ ՍՊԸ տնօրեն,

3.         ՙԱրմանս՚ ՍՊԸ-ի և գրավով ապահովված պարտատեր ՙԿոնվերս բանկ՚ ՓԲԸ-ի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում դ իմումատու Արմեն Մկրտչյանը հանդիսանում է   ՙԿոնվերս բանկ՚ ՓԲԸ նկատմամբ երաշխավոր,

4.         ՙԱրմանս՚ ՍՊԸ-ի սնանկության վարույթ շրջանակներում,  ՙԱրմանս՚ ՍՊԸ նկատմամբ, որպես ֆիզիկական անձ Արմեն Մկրտչյանը  ներկայացրել է պահանջ` 24.600.000 ՀՀ դրամ գումարի չափով պարտատեր գրանցվելու վերաբերյալ հիմքում դնելով  ՙԱրմանս՚ ՍՊԸ-ի և իր միջև կնքված /անհատույց/ պահանջի իրավունքը զիջելու մասին  պայմանագիրը:

 

5.         Նշված պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագիրը կառավարչի հայցապահանջի  հիման վրա դատարանի կողմից ճանաչվել է անվավեր և Դիմումատու Արմեն Մկրտչյանի պահանջը չի ընդգրկվել  ՙԱրմանս՚ ՍՊԸ-ի պարտատերերի ցուցակում:

 

Կարգապահական հանձնաժողովի իրավական հիմնավորումները.

Համաձայն ՙՍնանկության մասին՚ 48-րդ հոդվածի 1-ին կետի պարտապանի ղեկավար մարմինները պարտավոր են կառավարչին տրամադրել պարտապանի գործունեության և միջոցների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և հավաստի տեղեկություններ, այդ թվում պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդած երեք տարվա ընթացքում պարտապանի գույքի օտարման կամ ակտիվների այլ ձևով նվազեցման մասին:            

Կարգապահական հանձնաժողովը արձանագրում է, որ Արմեն Մկրտչյանը, որպես պարտապան ընկերության տնօրեն չի կատարել ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները, այն է չի հայտնել հավաստի տեղեկություններ և չի տրամադրել ընկերության հիմնադիր, հաշվապահական և այլ փաստաթղթերը, ինչի արդյունքում ՙԱրման՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչը ստիպված է եղել գործել վարույթում առկա բազմաթիվ խորընդոտների պայմաններում:

           Արմեն Մկրտչյանը,  միաժամանակ հանդիսանալով ՙՀայպեռլիտ՚ ՍՊԸ տնօրենը,  գույքագրման ժամանակ կառավարչին   թեպետ ցույց է տվել որոշակի գույք, սակայն չի ներկայացրել գույքի վերաբերյալ փաստաթղթերը, չի բացել  ավտոմեքենայի դուռը,  որի արդյունքում հնարավոր կլիներ գույքագրման մասնակիցների կողմից գույքագրվող գույքը նույնականացնել:

Հանձնաժողովի անդամների կողմից նշվեց այն փաստը, որ դեռ 03.05.2011թ. կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ Արմեն Մկրտչյանին ուղղված այն հարցին, թե ինչու վերջինս որպես պարտապան ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի տնօրեն չի կատարել իր պարտականությունը, այն է կառավարչին չի հանձնել ընկերության փաստաթղթերը և որպես ՙՀայպեռլիտ՚ ՍՊԸ-ի տնօրեն ինչու չի ապահովել գույքագրման ժամանակ գույքերի պատշաճ հանձնումը, վերջինս պատասխանել է, որ  որ մոտակա երկու օրվա ընթացքում նա կարող է ապահովել դա:

Դիտորդ խորհրդի անդամներ Ա.Չիտչյանը և Լ.Պետրոսյանը 03.05.2011թ. նիստին նշել էին որ  դիմումատու` Արմեն Մկրտչյանը ոչ թե մոտակա երկու օրվա ընթացքում պետք է ապահովի գույքագրման պատշաճ կատարումը, այլ կառավարչի առաջին իսկ նշանակված գույքագրման ժամանակ, որը Արմեն Մկրտչյանի կողմից չի կատարվել:

Նշվածից հետո Արմեն Մկրտչյանը հայտնել էր, որ կատարված հարցադրումները չեն վերաբերվում բուն դիմումին:

 Հանձնաժողովի անդամները արձանագրում են այն փաստը, որ քննվող դիմումի շրջանակներում պետք է դիտարկվի սնանկության վարույթի ընթացքում կառավարչի գործողությունները , ուստի դիմումատու` Արմեն Մկրտչյանի առարկություններն  այդ կապակցությամբ  անհիմն են:

Հանձնաժողովի անդամները արձանագրում են նաև այն փաստը, որ դիմումատուն լինելով նույն պարտապան ընկերության հիմնադիր և տնօրեն, երրորդ անձ գրավատու ՙՀայպեռլիտ՚ ՍՊԸ տնօրեն  երբևիցե չի վիճարկել կառավարչի գործողությունները դատարանում և նշվածի մասին տեղեկություններ դիմողը կարգապահական հանձնաժողով չի ներկայացրել:

Հանձնաժողովի անդամները արձանագրում են նաև այն փաստը, որ  կարգապահական վարույթի ընթացքում կողմերից յուրաքանչյուրը  պետք է  ապացուցի իր վկայակոչած փաստերը: Դիմումատու Ա. Մկրտչյանը կարգապահական հանձնաժողովին չի ներկայացրել որևէ հիմնավոր ապացույց այն մասին, որ ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռոբերտ  Մարգարյանը իրեն պատճառել է նյութական և բարոյական վնաս:

 

 Որպես նշված հանգամանքի թույլատրելի և վերաբերելի ապացույց կարող էր հանդիսանալ դատական  ակտը` ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի սնանկության կառավարիչ Ռոբերտ Արամի Մարգարյանի կողմից դիմումատուին նյութական և բարոյական վնաս պատճառելու մասին:

Դիմումատուն հանձնաժողովին չի ներկայացրել նաև  որևէ հիմնավոր ապացույց այն մասին, որ ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի սնանկության կառավարիչ Ռոբերտ  Մարգարյանը գործել է ի շահ իրեն, իսկ կարգապահական վարույթի ընթացքում կողմերից յուրաքանչյուրը  պետք է  ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Հանձնաժողովը արձանագրում է , որ ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի սնանկության կառավարիչ Ռոբերտ Մարգարյանը, ընդհակառակը,  չունենալով ՙԱրմաս՚ ՍՊԸ-ին վերաբերող հաշվապահական և այլ փաստաթղթեր, իրեն ընձեռնված հնարավորությունների սահմաններում  ձեռնարկել է իրենից կախված բոլոր հնարավոր միջոցները ` դիմումատու Արմեն Մկրտչյանի`/որպես պարտապանի ղեկավար  և որպես երրորդ անձ գրավատու կազմակերպության ղեկավար/  ստեղծած խորընդոտները հաղթահարելու ուղղությամբ:

Կառավարիչը  իր լիազորությունների շրջանակում, օրենքով սահմանված կարգով ձեռնարկել  և ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները պարտապանի գույքը հայտնաբերելու, այն հետագայում վաճառելու և գոյացած միջոցների հաշվին   պարտատերերի պահանջների բավարարելու համար:

Ինչ վերաբերվում է դիմումատու Արմեն Մկրտչյանի պահաջին, ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ-ի միջոցով իրեն տրամադրելու ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի վարկային պայմանագրով գրավադրված գույքի գույքագրման ակտի` կառավարչի և բանկի կողմից կատարված գրառումներով օրինակը, ապա հանձնաժողովը, ինչպես նաև դիտորդ խորհուրդը այդպիսի իրավասություն չունեն: Դիմումատու Ա. Մկրտչյանը զրկված չէ  սնանկության վրույթի շրջանակներում  վարույթում առկա նյութերին ծանոթանալու, ինչպես նաև պատճեներ վերցնելու իրավունքից:

 Համաձայն  ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ սնանկության գործով կառավարիչների մասնագիտական վարքագծի էթիկայի Կանոնների 1-ին կետի` Սնանկության գործով կառավարչի մասնագիտական գործունեությունը իրականացնելիս պարտավոր է ղեկավարվել ՀՀ օրենսդրությամբ, պահպանել Ինքնակարգավորվող կազմակերպության Կանոնադրությունը և ներքին կանոնակարգը, ինչպես նաև, կատարել Ինքնակարգավորվող կազմակերպության վարչական մարմինների որոշումները: Սնանկության գործով կառավարչի մասնագիտական գործունեություն հասկացողության տակ ենթադրվում է Ինքնակարգավորվող կազմակերպության գործունեությունը, որպես սնանկության գործով կառավարչի «Սնանկության մասինե ՀՀ օրենքով նախատեսված և դրան համապատասխան, սնանկության ընթացակարգի իրականացումը:

       Կանոնների 2-րդ կետի համաձայն` Կառավարիչը մասնագիտական գործունեությունը իրականացնում է հիմնվելով անկախության և անաչառության, բարեխղճության և խելամտության սկզբունքների վրա:

 

Կարգապահական հանձնաժողովը  միաձայն որոշեց

ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռոբերտ Մարգարյանը գործել է ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի շրջանակներում՝  բարեխղճորեն կատարելով ստանձնած պարտավորությունները և ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ կանոնադրության, ինչպես նաև մասնագիտական վարքագծի էթիկայի Կանոնների  խախտում թույլ չի տվել: