10.05.2011

 

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N 1/1

ՙՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱ՚

ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի և կարգապահական հանձնաժողովի 10.05.2011թ. ընդլայնված նիստի

 

 

Մասնակցությամբ`

Կարգապահական հանձնաժողովի նախագահ` Խաչատուր  Ղահրամանյանի

Հանձնաժողովի անդամներ` Գագիկ Բարխուդարյանի, Աղասի Արսենյանի, Արման Սարգսյանի, Սոֆյա Դավթյան

 

Դիտորդ խորհրդի նախագահ` Հրանտ Ղամբարյանի

 Խորհրդի անդամներ` Լևոն Պետրոսյանի, Ռուբեն  Խալաթյանի, Վահագն Ավագյանի

 

Օրակարգում

 

          Սնանկության գործերով  կառավարիչ Ռոբերտ Արամի Մարգարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու  վերաբերյալ հարցի քննարկումը:

 

 

   Նիստին ներկայացել էր ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի սնանկության կառավարիչ Ռոբերտ Արամի Մարգարյանը, չէր ներկայացել  դիմումատու` Արմեն Մկրտչյանը,  սակայն նույն օրը նախօրոք ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ գրասենյակ էր ներկայացրել դիմում, որով հայտնել էր, որ  նպատակահարմար չի գտնում մասնակցել 10.05.2011թ-ի նիստին:

 

    Կարգապահական հանձնաժողովի անդամները որոշեցին 10.05.2011թ. նշանակված  նիստը անցկացնել դիմումատու` Արմեն Մկրտչյանի բացակայությամբ:

Կարգապահական հանձնաժողովի նախագահ  Խ.Ղահրամանյանը ներկայացրեց ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի սնանկության կառավարիչ Ռոբերտ  Մարգարյանին նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի կապակցությամբ  դիմող Արմեն Մկրտչյանի 10.05.2011թ. դիմումն ամբողջությամբ:

ՙԱրմանս՚ ՍՊԸ-ի սնանկության կառավարիչ Ռոբերտ  Մարգարյանը հանձնաժողովին ներկայացրեց գործին առնչվող որոշ փաստաթղթեր, որոնց վերաբերյալ տվեց բացատրություններ: Հարցեր առաջադրելուց և պատասխաններ տրվելուց հետո, կառավարիչ Ռոբերտ  Մարգարյանը  միջնորդեց հետաձգել նիստը` գրավոր առարկություն և ապացույցներ  ներկայացնելու պատճառաբանությամբ:

 

           Հանձնաժողովը քննության առնելով կառավարիչ Ռոբերտ  Մարգարյանի միջնորդությունը, միաձայն  ո ր ոշ ե ց` հետաձգել լսումը և կարգապահական հանձնաժողովի նիստ նշանակել 17.05.2011թ.  ժ. 15.00-ին: