03.05.2011

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N 1

ՙՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱ՚

ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի և

կարգապահական հանձնաժողովի 03.05.2011թ. ընդլայնված նիստի

 

Մասնակցությամբ`

Կարգապահական հանձնաժողովի նախագահ` Խաչատուր  Ղահրամանյանի

Հանձնաժողովի անդամներ` Աղասի Արսենյանի, Արման Սարգսյանի, Սոֆյա Դավթյան

 

Դիտորդ խորհրդի նախագահ` Հրանտ Ղամբարյանի

Խորհրդի անդամներ` Խաչիկ Նազարյանի, Վահագն Ավագյանի, Արսեն Չիտչյանի, Գևորգ Ավագյանի, Լևոն Պետրոսյանի, Ռուբեն Խալաթյանի

 

Օրակարգում

 

          Սնանկության գործերով  կառավարիչ Ռոբերտ Արամի Մարգարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու  վերաբերյալ հարցի քննարկումը:

 

   Նիստին ներկայացել էին դիմումատու` Արմեն Մկրտչյանը և ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի սնանկության կառավարիչ Ռոբերտ Արամի Մարգարյանը:

   Նիստը բացեց դիտորդ խորհրդի նախագահ Հ.Ղամբարյանը, որը և ներկայացրեց ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ մուտք եղած դիմումը: Դիտորդ խորհրդի նախագահ Հ. Ղամբարյանը առաջարկեց դիտորդ խորհրդի անդամներին քվեարկել սնանկության գործերով  կառավարիչ Ռոբերտ Արամի Մարգարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը: Խորհրդի անդամները միաձայն որոշեցին` հարուցել կարգապահական վարույթ:

   Այնուհետև դիտորդ խորհրդի նախագահ  Հ. Ղամբարյանը առաջարկեց կարգապահական հանձնաժողովին անցնել օրակարգի հարցի քննարկմանը:

   Կարգապահական հանձնաժողովի նախագահ Խ.Ղահրամանյանը առաջարկեց  դիմումատուին ներկայացնել դիմումը, այնուհետև հարցեր ուղղել վերջինիս, որից հետո միայն լսել  ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի սնանկության գործով  կառավարիչ Ռոբերտ  Մարգարյանին:

  Արմեն Մկրտչյանը հրապարակեց ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ 21.04.2011թ. ներկայացրած  դիմումը և խնդրեց կառավարիչ Ռոբերտ Մարգարյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության և կիրառել տույժեր, այդ թվում նաև դրամական:

Ինչպես կարգապահական հանձնաժողովի, այնպես էլ դիտորդ խորհրդի անդամները  կարգապահական վարույթի շրջանակներում հարցեր ողղեցին  դիմող  Արմեն Մկրտչյանին և ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի սնանկության կառավարիչ Ռոբերտ Արամի Մարգարյանին: Հարցերը վերաբերում էին ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի սնանկության վարույթին: Մասնավորապես ում կողմից է կնքվել վարկային, գրավի և երաշխավորության պայմանագրերը, ով է ներկա եղել նախապես հայտարարված գույքագրման ժամանակ և արդյոք գույքագրում կատարելու համար ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի սնանկության կառավարիչ Ռոբերտ Մարգարյանը կատարել է  պատշաճ ծանուցում:

Դիմող` Արմեն Մկրտչյանը կատարված հարցադրումների վերաբերյալ հայտնեց իր դիտողությունները, նշելով, որ իբր հարցերը չեն վերաբերվում բուն դիմումին,  քանի որ դրանք  արդեն իսկ հաստատված են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով /ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011թ. որոշում/ և որ այն արդեն քննարկման առարկա դառնալ չի կարող: Միաժամանակ հայտնեց, որ բոլոր բարձրացված հարցերի վերաբերյալ պատճառաբանությունները արդեն իսկ նշվել են իր կողմից դիմումը ներկայացնելիս:

Դիմողի այն  հայտարարությանը, որ իբր  հանձնաժողովի անդամները քննարկում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտը,  կարգապահական հանձնաժողովի նախագահ Խ.Ղահրամանյանը հայտնեց, որ հանձնաժողովը  չի քննարկում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և դրանով հաստատված հանգամանքները և  իրավասու էլ չի այն քննարկել, սակայն հանձնաժողովը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ  քննարկումը` բացահայտելով գործի բոլոր հանգամանքները: 

 

 

Դիմումը վերաբերում  է ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի սնանկության վարույթին և հետևաբար կարգապահական հանձնաժողովը պետք է քննարկի վարույթին առնչվող բոլոր հանգամանքները, այդ թվում կառավարիչ Ռոբերտ Մարգարյանի կողմից կատարված գործողությունները:

ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի սնանկության կառավարիչ Ռոբերտ Արամի Մարգարյանը  հայտնեց, որ ՙԿոնվերս բանկ՚  ՓԲԸ և ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի միջև 05.11.2007թ. կնքվել է վարկային պայմանագիր, գրավի պայմանագիր,  որով  գրավադրվել է ՙՀայպեռլիտ՚ ՍՊԸ-ի շարժական գույքերը /Կռազ 53212 մակնիշի ավտոմեքենա 1հատ, հիդրավլիկ մամլիչ 2 հատ և փքման վառարան 1 հատ և երաշխավորության մասին պայմանագիրը /երաշխավոր Արմեն Մկրտչյան/: Կառավարիչը միաժամանակ  հայտնեց, որ ինքը մի քամի անգամ պատշաճ կարգով նշանակել է գույքագրում /25.08.2008թ. և 10.10.2008թ./,  սակայն գույքագրում չի կատարվել պարտապանի /նույն դիմումատու Արմեն Մկրտչյանի/ չներկայանալու պատճառով: Այնուամենայնիվ արդեն 25.01.2010թ-ին նախապես նշանակված գույքագրման ժամանակ կառավարչին ներկայացվել է գույք, սակայն ոչ պարտապանի և ոչ էլ  գրավատու` ՙՀայպեռլիտ՚ ՍՊԸ-ի կողմից չի ապահովվել նշված գույքերի փաստաթղթերը, որով հնարավոր կլիներ այդ գույքը նույնականացնել: Բացի այդ  փակ է եղել Կռազ 53212 մակնիշի ավտոմեքենան,  ինչի պատճառով հնարավոր չի եղել պարզել թափքի և շարժիչի համարները:

Կառավարիչը հայտնել է, որ 25.01.2010թ-ին կազմված գույքագրման մասին ակտը ստորագրվել է պարտապանի` ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի տնօրենի,  ՙՀայպեռլիտ՚ ՍՊԸ-ի /որը հանդիսանում է նույն դիմումատու և երաշխավոր  Արմեն Մկրտչյանը/, ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի սնանկության գործով  կառավարիչ Ռոբերտ Արամի Մարգարյանի, և ՙԿոնվերս բանկ՚  ՓԲԸ-ի կողմից: Ի դեպ ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի սնանկության կառավարիչ Ռոբերտ  Մարգարյանը և ՙԿոնվերս բանկ՚  ՓԲԸ-ն 25.01.2010թ. ակտը ստորագրալ են վերապահումով: Կառավարիչը հայտնել է նաև, որ պարտապանի կողմից իրեն չեն հանձնվել հաշվապահական և այլ փաստաթղթեր, իսկ ներկայացված կրեդիտորների և դեբիտորների ցուցակը իր մեջ պարունակել է ոչ հավաստի տեղեկություններ /նշվածը հավաստվում է սնանկության վարույթի ընթացքում որոշ կրեդիտորների կողմից ներկայացրած պահանջներով որոնք առկա չեն եղել պարտապանի կողմից ներկայացված ցուցակում/:

Այնուհետև կարգապահական հանձնաժողովի կողմից հարց տրվեց դիմումատու` Արմեն Մկրտչյանին,  թե ինչու  վերջինս` որպես պարտապան ՙԱրմաս՚ ՍՊԸ-ի տնօրեն չի կատարել իր պարտականությունը, այն է կառավարչին  չի հանձնել ընկերության փաստաթղթերը և որպես ՙՀայպեռլիտ՚ ՍՊԸ-ի տնօրեն ինչու չի ապահովել գույքագրման ժամանակ գույքերի պատշաճ հանձնում, մասնավորապես ինչու  վերջինս հնարավորություն  չի տվել /ապահովել պայմաններր/ գույքը նույնականացնելու համար: Նշված հարցադրման կապակցությամբ  դիմող Արմեն Մկրտչյանը հայտնեց, որ մոտակա երկու օրվա ընթացքում նա կարող է ապահովել դա:

Դիտորդ խորհրդի անդամներ Ա.Չիտչյանը և Լ.Պետրոսյանը նշեցին,  որ  դիմումատու` Արմեն Մկրտչյանը  ոչ թե մոտակա երկու օրվա ընթացքում պետք է ապահովեր  գույքագրման պատշաճ կատարումը,  այլ կառավարչի առաջին իսկ նշանակած գույքագրման ժամանակ, որը մինչ օրս կատարված չէ:

Այս դիրքորոշումը լսելուց հետո Արմեն Մկրտչյանը կրկին  հայտնեց, որ բարձրացված  հարցադրումները չեն վերաբերվում բուն դիմումին:

 

       Այնուհետև կարգապահական հանձնաժողովը միաձայն որոշեց  Արմեն Մկրտչյանի դիմումը և դրան կից փաստաթղթերը ուսումնասիրելու համար հետաձգել լսումը, կարգապահական  հանձնաժողովի  նիստ նշանակել և 10.05.2011թ. ժամը 15-00-ին: