29/10/2026

Վերապատրաստման դասընթացների մասին


Հարգելի գործընկերներ.

Տեղեկացնում եմ, որ 2026թ. նոյեմբերի 4-ից սկսվում են սնանկության գործերով կառավարիչների վերապատրաստման դասընթացները:

Դասընթացները կանցկացվեն հեռավար /օնլայն/ տարբերակով՝  ZOOM հարթակի միջոցով:

Մինչև դասընթացների սկսվելը անհրաժեշտ է հեռախոսների կամ համակարգիչների մեջ ներբեռնել  ZOOM ծրագիրը:

Կից ներկայացվում են վերապատրասպման դասընթացների ծրագիրը և ժամանակացույցը:

Դասերին կարող եք միանալ հետևյալ հղմամբ՝

https://us06web.zoom.us/j/83566341953?pwd=bZZ6zYbXUhKOOBKhSUReiCy5fXdkzj.

                              Դ Ա Ս Ա Ց ՈՒ Ց Ա Կ

Սնանկության գործերով կառավարիչների վերապատրաստման դասընթացների

Հ/Հ

Թեմա, դասախոս

Ժամեր

Օր, ժամ

 

1.

Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծություն- դասախոս՝ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի անդամ, որակավորված աուդիտոր Անիկ Մարտիրոսյան

 

4

04.11.2026թ.

18:30-20:00

05.11.2026թ.

18:30-20:00

 

2.

Գույքերի իրացումից առաջացած հարկերիվերաբերյալ տեղեկատվության տրամադրում ՀՀ ՊԵԿ-ին  և ՀՀ ՊԵԿ ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվություն օգտագործումը ֆինանսական վիճակի վերլուծության նպատակով - դասախոս՝ Ղազարյան Արտյոմ

2

11.11.2026թ. 18 :30-20 :00

 

3

Կառավարչի կողմից ներկայացվող հաշվետվություններ, աճուրդի կազմակերպման, անցկացման կանոնակարգը և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կառավարչի կողմից օգտագործվող գործիքակազմերը- դասախոս՝ Սահակյան Տիգրան

4

13.11.2026թ

18:30-20:00

17.11.2026թ.

18:30-20:00

 

 

 

4.

Գույքագրման  աշխատանքների  կազմակերպում, բաշխման ծրագրերի կազմում, պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքում վերջինիս բաժնեմասի վաճառքը – դասախոս՝ Ապրեսյան Վահրամ

 

2

09.11.2026թ.

18 :30-20 :00

 

5.

Սնանկության գործով կառավարչի վարքագծի կանոններ, հաճախ հանդիպող խաղտումներ –  դասախոս՝ Սարգսյան Արման

 

2

16.11.2026թ.

18 :30-20 :00

 

6.

Կառավարչի կողմից տեղեկատվության հավաքագրման ինտերնետային ռեսուրսներ - դասախոս՝ Դավթյան Վահագն

 

2

12.11.2026թ.

18 :30-20 :00

 

7.

Պարտապանի ակտիվների հավաքագրման նպատակով ներկայացվող հայցադիմումներ –  դասախոս՝ Խաչիկյան Նարեկ

2

18.11.2026թ.

18 :30-20 :00

 

8.

Կառուցապատողների վերաբերյալ տեղեկատվություն - դասախոս՝ Գարիկ Մկրտչյան

2

19.11.2026թ.

18 :30-20 :00

 

 

 

9.

Էլեկտրոնային սնանկության կայքի գործիքակազմ – «Հարմոնիա» ծրագրավորողների թիմ

4

06.11.2026թ

18 :30-20 :00

10.11.2026թ.

18 :30-20 :00